«Մտա բակ, ինչպես միշտ՝ մեքենան կանգնեցրի իր տեղում, և երբ շքամուտքից ուզում էի մտնել ներս, հիշեցի, որ պայուսակս մոռացել եմ մեքենայի մեջ»:
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված է 3.2 հա նոր սիզմարգեր ստեղծելով, ինչպես նաև անխնամ մնացած կանաչ տարածքների լիարժեք խնամքով, Երևանի սիզամարգային տարածքները համալրել մինչև 12 հեկտարով։
Ամալյա Նազարեթյանի հետ կատարվածն արդյոք բացառիկ դեպք էր, կարծես դեռ չէր եղել, որ առողջ մարդուն ինչ-ինչ նպատակներով տանեն հոգեբուժարան:
Պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Արտահերթ զեկույցի մշակման աշխատանքային խումբը կղեկավարի Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը:
Առողջարանային Ջերմուկ քաղաքի բնակչուհի Վիկտորիա Գրիգորյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ բնապահպանության նախարարությանը, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները հեռախոսազանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին` Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու համար:
Հունիսի 9-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին:
Հունիսի 3-ին տեղացած ուժեղ կարկտահարությունից, որը զուգորդվել է ուժեղ քամով և հորդառատ անձրևով, տուժել են Տավուշի մարզի 12 համայնքների գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններ
Հունիսի 12-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հունիսի 13-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման նպատակով հունիսի 13-ին ժամը 10:00–ից մինչև ժամը 15:00–ը դադարեցվելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցի նրբանցքի թիվ 26-ից մինչև 84 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Ռուսաստանյան «Lifenews» լրատվական կայքը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ Մոսկվայի Lotte Plaza հյուրանոցի մոտ սպանվել հայ գործարար, «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանը:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը: Ինչպես լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշեց փաստաբանը, դատական իշխանության գործունեությունն այսօր խաթարված է:
Հունիսի 11-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Մյասնիկյան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ Դալարիկ գյուղի աղբանոցում ինգնաձիգ է գտել:
Քաղաքացին իջնելով՝ վարորդին վճարել է 5.000 դրամ, սակայն վերջինս վերցնելով գումարը, առանց մանրը` 3.500 դրամը վերադարձնելու` դիմել է փախուստի:
Տուժող Պարույր Հայրիկյանը այսօր առաջին անգամ ներկայացել է դատարան և այս պահին դատարանի դահլիճում է:
Հունիսի 13-17-ը Շիրակում, Լոռիում և Տավուշում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը:
Հունիսի 12-ին, ժամը 09.43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի թիվ 19 տանը նկատվել է 2 օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազգային ժողովը քիչ առաջ ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը` 87 կողմ, 5 դեմ և 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 08:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ էրեբունու թիվ 22 շենքի դիմաց կնոջ դի կա:
ՀՀ ՊՆ Վանաձորի զինվորական կոմիսարիատից 30 զորակոչիկներ երեկ ճանապարհվեցին զինվորական ծառայության:
Մոսկվայի Lotte Plaza Hotel հյուրանոցի մոտակայքում սպանել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի եղբորը` հայտնի գործարար Հովիկ Մուրադյանին:
Մեծարգո նախագահ,
Հարկադրված եմ Ձեզ դիմել` որպես ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության և արդարության երաշխավորի և ակնկալել Ձեր միջամտությունն իմ վերաբերյալ հարուցված քրեական գործի քննության օրինականությունն ապահովելու հարցում:
Հունիսի 12-16-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ի՞նչ են պահանջում ազատամարտիկներն իշխանություններից: Նույնը, ինչ պահանջում է սոցիալական խոցելի խմբերից յուրաքանչյուրի անդամ` կոմունալ ծառայություններից օգտվելու զեղչեր, արտոնություններ առողջապահության ոլորտում, արժանապատիվ թոշակ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ի, ժամը 19.00-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է՝ մարդատար ավտոմեքենաների համար:
Հունիսի 11-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 17.00-ից մինչև ժամը 17.30-ը Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածքներ և մշակովի այգիներ:
Այսօր՝ հունիսի 11-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ երեկ վրաերթի հետևանքով նշված հիվանդանոց տեղափոխված Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ 58-ամյա Ավետիք Պետրոսյանը:
Հունիսի 11-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով վարարած առվի ջրերը լցվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արմավիր թաղամասի թիվ 1 տանը կից անասնագոմը (մոտ 2 մ):