«Վոլկսվագեն»-ը բախվել է թիվ 9 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ին
Հոկտեմբերի 19-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի թիվ 77 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վոլկսվագեն» մակնիշի 34 DV 972 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է թիվ 9 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 0174S պետհամարանիշով ավտոմեքենային, ապա բախվել արագաչափի սյանը, ինչի հետևանքով «Վոլկսվագեն»-ի վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն