«Կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար». Գրիգոր Գրիգորյան. «Իրատես de facto»

«Իրատես de facto» պարբերակը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանի հետ.

– Պարոն Գրիգորյան, Դուք ԲՀԿ-ական եք, Ձեզ դո՞ւր է գալիս Ձեր կուսակցությունը։

– Գիտե՞ք՝ ոնց, ամբողջ կյանքում ես ոչ մի անգամ ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել։ «Բարգավաճ» կուսակցությունն աոաջինն է, որին ես անդամակցել եմ աշխատանքից դուրս գալուց, զինվորական ծառայությունն ավարտելուց, թոշակի անցնելուց հետո։

– Ձեր ինչի՞ն էր պետք այդ տարիքում կորցնել կուսակցական, կներեք, անաղարտությունը։

– Ուզում էիք ասել՝ կուսությո՞ւնը։ Եթէ այդ տեսանկյունից նայենք, ես արդեն այն կորցրել էի։

– Մարտի մե՞կը նկատի ունեք։

– ՉԷ, հետո էլ կարծում եմ, ու Դուք Էլ երևի, գտնում եք, որ Մարտի մեկը «բլից« թեմա չէ։

– «Գտնում եմ»։ Իսկ Դուք ճանաչո՞ւմ եք Անի Զաքարյանին։

– Չէ։ Դե, երիտասարդ աղջիկ է, որոշել է կուսակցություն ստեղծել, այդ կուսակցու թյամբ առաջ գնալ, կարծում եմ՝ դա նորմալ է։

– Կարծում եք՝ երիտասա՞րդ է։ Քանի տարեկաններն են Ձեզ համար երիտասարդ, որպես օրինաչափություն։

– Գիտե՞ք, ես հիսուներեք տարեկան եմ և համարում եմ, որ դեռ երիտասարդ եմ, մարղը ծերանում է տարիներով, բայց հոգով չի ծերանում։

– Ուրեմն, պարոն Գրիգորյան, մենք համատեղ «եկանք» երկու խոշոր ռազմավարական կարծիքի՝ մեկը Մարտի մեկի հարցով, մյուսն էլ այն, որ Կարեն Ավագյանը շատ երիտասարդ է, ի տարբերություն ձեր մյուս կուսակիցների, որոնք պնդում են, թե քառասուն տարեկան Կարեն չի լինում, կներեք, երիտասարդ չի լինում։

– Ես Կարեն Ավագյանին որպես պատգամավոր եմ ճանաչում, ինքը երիտասարդ պատգամավոր է. ՀՀԿ երիտթևի ղեկավարն է, համարում եմ իրեն գրագետ, խելացի երիտասարդ։

– Իսկ նրա գրասենյա՞կը, գիտե՞ք, ինքն իդենտիֆիկացված է ոչ միայն մեթան գազի, այլև իր գրասենյակի հետ։

– Ինչի՞ հետ. մեթան գազի՝, ի՞նչ գրասենյակի մասին է խոսքը, հանրապետական կուսակցությա՞ն…

– Դե չէ՜, պարոն Գրիգորյան, ինչպիսի անտարբերություն ու չտեղեկացվածու թյուն ՀՀԿ-ԲՀԿ երիտթևերի խոշոր ձեռնամարտի, «հարբած փղերով» Տղմուտի ափին արյունարբու պատերազմների մասով. պարոն Կարեն Ավագյանն ունի գրասենյակ, ուր լիքը փողեր կան, ու ԲՀԿ-իստները առավոտ կանուխ են վեր կենում, որ այդ փողերը հաշվեն ու հաշվեն։ Էլ չեմ ասում, որ Կարեն Ավագյանի գրասենյակը համարժեք է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին, որտեղից Կարենը պատասխանում է Քոչարյանին։

– Տեղյակ չեմ։ Ծանոթ չեմ։ Չգիտեմ։ Ես զինվորական եմ, ինձ հետ կապված հարցերին կարող եմ պատասխանել։

– Լավ, էլի Ձեր մասին հարց. Դուք ուզո՞ւմ եք, որ Քոչարյանը վերադառնա։

– Ես, որպես անձնավորություն, որպես Հայաստանի քաղաքացի, կուզենայի, որ  Ռոբերտ Քոչարյանը վերադառնար։

Կարդացեք «Իրատես de facto»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս