Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1967 թ. ծնված Միքայել Վ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, ոմն Հայկ Ա.Ահարոնյան փողոցում նստել է իր վարած «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել վարել Նար-Դոսի փողոց:
Շաբաթն առնվազն մեկ անգամ փոստատարը բերում էր Ձեր «իրավապահ» մարմինների ահասարսուռ վճիռները. մեղավոր է, մեղավոր է, մեղավոր է, մեղավոր է… Վերջապես բերեց մորս բնակարանի վրա արգելանք դնելու մասին վճիռը: «Բալա ջան, երբ 37 թվականին հորս տարան և մեզ վտարեցին մեր տնից, հետո էս տունը տվեցին: Հիմա ի՞նչ ենք անելու»,- անընդհատ հարցնում է նա ինձ, իսկ ես մտածում եմ՝ թող աշխարհում և ոչ մի մայր այլևս ստիպված չլինի այսպիսի դաժանություններ տեսնել:
Ավազակային հարձակումներ կանանց նկատմամբ:
Թանկացել է պանիրը` 50 տոկոսով: Անցած տարի գնորդները մեկ կիլոգրամի համար վճարում էին 1200 դրամ, այս տարի` 1800 դրամ:
«Նախատեսվում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որն ի տարբերություն գործող խորհուրդի ավելի ներկայացուցչական է: Խորհրդի կազմում, բացի պետական պաշտոնյաներից, ներառված են երկու հասարակական կազմակերպություններ, լինելու են խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ, խորհուրդը ղեկավարելու է վարչապետը»:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Էջմիածնի հարակից գյուղերից մեկի 26-ամյա բնակչուհին բողոք է ներկայացրել՝ հայտարարելով, որ իրեն բռնաբարել են իրենց իսկ տանը:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրված գործող արագաչափերի ցանկը՝ այսօրվա դրությամբ։
Քաղաքացի Անի Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ և Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ին, 16-րդ թաղամասի թիվ 41 շենքի մոտից «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող պարիսպը (երկարությունը` 30մ, բարձրությունը` 6 մ) գտնվում է վթարային վիճակում. առկա է փլուզման վտանգ:
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Գարեգին Ավետիսյանը կտրել է դաստակը:
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` դեկտեմբերի 9-ից 11-ը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» պայմանագրի նախագծի քննարկման և վերջնական համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետությունում ՊՆ մասնագետների հետ կաշխատի ՌԴ ՊՆ փորձագետների խումբը:
ՀՀ Սյունիքի մարզի Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միջպետական Մ17 ճանապարհից դեպի Շիշկերտ տանող ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի 6-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում:
Ադրբեջանը պետք է քաղաքական հարթակներում զգա, որ իր նկատմամբ կա ընդգծված վերաբերմունք և խաղաղ գործընթացը ձախողելու դեպքում հայնտվելու է միջազգային հանրության ուղիղ թիրախի ներքո, ինչն այսօր Ադրբեջանում չեն գիտակցում:
2014 թվականի հունվար-նոյեմբերին ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղևոր, ինչը շուրջ 332 376 ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և ոստիկանության ծառայողների հետ բաժին ներկայացել 1986 թ. ծնված Սամվել Հ.-ն:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին հանդիպել է «Սինջար եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանի, ՀԿ-ի անդամներ Մամե Ամիրանի, Համլետ Սմոյանի եւ եզդիական համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանի հետ:
Ամենատարօրինակը պատրիարքական նամակի բառապաշարն է: Այն ամենամեղմ բնութագրմամբ որևէ կերպ վայել չէ մտավորականին, առավել ևս՝ բարձրաստիճան հոգևորականին: Իսկ իրականում նամակը քրեականի բառամթերքով է ձևակերպված:
Հայկական կողմն ադրբեջանական սահմանին դիվերսիա չի իրականացրել, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առնվազն անհեթեթություն է:
Այսօր, դեկտեմբերի 9-ին, ողջ աշխարհում նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այն առիթ է, որպեսզի փորձագետները և հակակոռուպցիոն ուղղվածության հասարակական կազմակերպությունները, պետական գործիչները և պաշտոնյաները, գործարար ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև հանրությունն ընդհանրապես, ի մի բերեն վերջին տարվա ձեռքբերումները և ձախողումները, և, վերլուծելով դրանք, նախանշեն ապագա անելիքները կոռուպցիայի նվազեցման և դրա հետևանքների չեզոքացման ուղղությամբ:
Պարզվել է, որ մարմնավաճառը տղամարդկանցից մեկին պատկանող խանութից 20 հազար դրամ եւ նույնքան դրամի սահմաններում մթերք է վերցրել` խոստանալով վճարել` նրա հետ սեռական հարաբերություն ունենալով:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Հարսնաքարի» գործով երկու ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանն ու Գարիկ Մարգարյանը մեղավոր են ճանաչվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ. նրանց նկատմամբ նշանակվել է տուգանք 200 հազար դրամի չափով: Դատարանի վճռով՝ սահմանված պատժաչափը գումարվել է նախկին դատավճռով սահմանված պատժին. Գարիկ Մարգարյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 9 տարի 6 ամիս 16 օր ժամկետով և տուգանք 300.000 դրամով, իսկ Նորայր Հայրապետյանի նկատմամբ՝ 9 տարի 6 ամիս 18 օր ժամկետով և տուգանք 300.000 դրամով:
«Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձ անելով՝ ռեժիմը սխալվել է։ Եվ սխալվել է ոչ այն պատճառով, որ Գևորգը մյուսներից առանձնանում է կամ ավելի լավն է, այլ այն պատճառով, որ հիմա կա մի նոր սերունդ, ում հնարավոր չէ՛ ահաբեկելով կամ վախեցնելով հեռացնել պայքարից։ Ահա այսօր էլ Գևորգը կանգնած է մեր կողքին»,- իր խոսքում նշեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
Երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի Կարմիր կամրջի հատվածում փորձել է ինքնասպան լինել 28-ամյա մի կին:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Փաստաբանը դատարան չէր ներկայացնել՝ հայտնելով, որ նախապես նշանակված մեկ այլ նիստի պատճառով այսօր չի կարող ներկայանալ նիստին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 23-ին:
Դավիթաշեն համայնքում կառուցվող «Երազ» բազմաբնակարան շենքի շինարարությունը շուտով կավարտվի, բոլոր 110 բնակարանները 1 քմ-ը 550 ԱՄՆ դոլարով ձեռք են բերել Հայաստանում հաստատված սիրիահայերը, սակայն Հայաստանում գտնվող մոտ 4000 սիրիահայի բնակարանային պահանջներ մնում են չբավարարված. նրանց հիմնական մասը Հայաստանում ապրում է վարձով:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքից դեպի Ղշլաղ գյուղ տանող ավտոճանապարհին ծառը քամուց շրջվել է` երթևեկությունը դարձնելով երկկողմանի անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի եւ դրան հավասարեցված այլ վճարումների մասով):