Առավոտյան զինծառայողներին զորամասեր են ճանապարհել և խաղաղ ծառայություն մաղթել վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանն ու Արմեն Ուլիխանյանը:
Ժամը 00:20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 29-ամյա Հակոբ Թովմասյանը Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 4 հասցեի մոտ իր վարած Վազ 2106 մակնիշի 24 ՕՏ 658 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 22-ամյա Գրիգոր Թառոյանին և Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 23-ամյա Գրիգոր Վարդանյանին:
Ուշադրություն. որոնվում է որպես անհայտ կորած:
Oգոստոսի 29-ին Կոտայքի մարզում անցկացվեց «ՀՀ Կոտայքի մարզում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ մարդկանց և կենդանիների շրջանում ծագած համաճարակին արձագանքման կ
. Սեպտեմբերի 1-ին Դիլիջան քաղաքի 62-ամյա բնակիչը իրեն պատկանող որսորդական հրացանով կրակել է իր բերանի մեջ:
Ֆինանսների նախարարությունը հրաժարվում է մեկնաբանել հարկային բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ «Շարլոտ» գիշերային ակումբում օգոստոսի 27-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի մասին տեղեկատվությունը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
Ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի, Նոր Երզնկա գյուղի բնակիչ Վ. Ա.-ը (ծնվ.1954թ.) առավոտյան դուրս է եկել անասուններին արածացնելու և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, ապա նշենք, որ այնտեղ են հինգ հոգուց բաղկացած հայկական ընտանիքը, վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանը հատած Սարգիս Անանյանը, որի գերեվարման լուրը հաստատել և տարածել էր ադրբեջանական Պաշտպանության նախարարությունը և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին:
Ժամը 21.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումից «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Ա. Ն.-ը (ծնվ. 1994թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հետախուզվում էին Քույվեթի և ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին վիրահատել են: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Զլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վիրահատությունը անցել է նորմալ, Դավիթ Խաչատրյանն այժմ հետվիրահատական փուլում է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Նիսան Ուրբան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու ամիս տևած ստուգումների արդյունքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց` Էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից թանկացնել 10 տոկոսով:
Խարդախության` 4, խուլիգանության 1 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Նախարարի այցը մեկնարկել է Աշտարակ քաղաքից, որտեղ Սերգո Կարապետյանը մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ շրջել է խնձորի այգիներում, զրուցել գյուղացիների և այգետերերի հետ: Շրջայցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ ընթացիկ տարում համայնքում խնձորի բարձր բերք է սպասվում:
«Նախորդ տարի բավականին աշխատանքներ տարվել են, բայց շարունակական ու հորդառատ անձրեւները դարձյալ իրենցն են արել: Այս տարի էլ գյուղում իրականացվեցին փոսալցումներ՝ ճանապարհի վիճակը փոքր-ինչ բարելավելու համար»:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի թիվ 12 տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գևորգ Թ.-ին:
2014-15 թթ-ի ուսումնական տարին թեև մեկնարկել է, սակայն հանրակրթական դպրոցներում դեռ շարունակվում է տարաբնույթ դիմումների ընդունման և փաստաթղթային այլ հարցերի կարգավորման գործընթացը:
Խանութի տնօրենի բանկային խարդախությունների ծուղակում: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում վթար է տեղի ունեցել, վարորդները վիճաբանում և հարվածում են իրար:
Պետբյուջեից հատկացված 676 մլն դրամով համայնքում վերակառուցվել է Շիրակացի փողոցի թիվ 5 շենքը՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Եւս 20 մլն դրամ հատկացվել է շենքի ջեռուցման եւ գազիֆիկացման համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հայկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնից:
Օգոստոսի 28-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նորքի 4-րդ զանգվածից բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա Արթուր Ա.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վերը նշված տարածքում անհայտ անձանց կողմից:
Քաղաքացի Ալֆրեդ Բ.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ մասում բանավոր հաղորդում է ներկայացրել իրեն պատկանող` Երևանի Խորենացու փողոցի 25-րդ շենքում գտնվող բնակարանում կատարված գողության մասին:
Դատավորի հարցին՝ ո՞ւմ համար, Արսենյանը պատասանեց. «Դուք մեղավոր չեք, է: Բերել են, լցրել գլխներիս: Ստիպված ենք բացելու, խալխի շորը, մազը և այլն, և այլն: Թե ինչ իմաստ ունի, գլխի չեմ: Բայց մի բան հասկանալի է: Բազմաթիվ իրեղեն ապացույցներ կան այդ քրեական գործով, ինչպես ոստիկանապետն ասում էր՝ յուրաքանչյուրի գողոնը, յուրաքանչյուրի մոտ գիտենք՝ ինչքան է և որտեղ է գտնվում: Ո՞ւր է»:
05-06-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը մայրաքաղաքում:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահության 2014թ. սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվեցին 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխության հետ կապված մի շարք խնդիրներ: Տեղի ունեցած մտքերի փոխանակման արդյունքում նախագահությունը միաձայն որոշեց բաց նամակով դիմել ՀՀ վարչապետին և ներկայացնել ԵՊՀ կոլեկտիվի մտահոգություններն առկա խնդիրների վերաբերյալ: