Մահվան ելքով վրաերթ՝ «Այգի» ռեստորանային համալիրի դիմաց. shamshyan.com
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Ցոլակ Օլթինյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ՕT 953 համարանիշի ավտոմեքենայով Ավանի Աճառյան պողոտայի «Այգի» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գիշերը՝ ժամը 01:40-ի սահմաններում, նա հիվանդանոցում մահացել է:
Մանրամասներն այստեղ՝