
Պետք է մի անգամ էլ նրանց հարված հասցնել. Կոմանդոս. news.am

Պետք է ոչինչ չասել, ուղղակի հպարտանալ եւ ծափահարել, դա հրաշք չէ, դա իրողություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:
Նա նշեց, որ այս պատասխանը ցավոք դաս չի լինի Ադրբեջանի համար, որն էլի ոտնձգություններ կանի մեր զինված ուժերի նկատմամբ: «Լավ կլիներ, որ մենք մի անգամ էլ պատասխան տայինք, չսպասեինք իրենց, իրենք միշտ խախտում են հրադադարը, դիվերսիոն խմբեր են ուղարկում, այնպես որ՝ պետք է մի անգամ էլ նրանց հարված հասցնել»,-ասաց նա:
Կոմանդոսը շեշտեց, որ մի վայրկյան չի կասկածել, որ խոցված ուղղաթիռի անձնակազմին հայկական կողմը հետ կբերի: Նա շեշտեց, որ Ադրբեջանում ազգային, կրոնական հակասություններ կան, մի խավը մյուսին չի հասկանում, ինչը ազդում է բանակի վրա:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: