
Պետք է հասնեմ այն բարձունքին, որին պապաս ուզում էր. Վլադիմիր Արզումանյանը վթարից զոհված հոր մասին. nes.am

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում ներկայացրած եւ առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանը պատրաստվում է իրականացնել հոր բոլոր երազանքները:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երգիչը, որի հայրը մահացել է օգոստոսի 13-ին վաղ առավոտյան Երասխում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի հետեւանքով, ընդամենը մեկ նախադասություն ասաց. «Պետք է հասնեմ այն բարձունքին, որին պապաս ուզում էր»:
Այլ հարցերի Վլադիմիր Արզումանյանը չկարողացավ պատասխանել, քանի որ հոգեպես վատ վիճակում էր:
Նշենք, որ Վլադիմիր Արզումանյանի հայրը երաժիշտ էր, աշխատում էր Ստեփանակերտի երաժշտական դպրոցում: Նա 42 տարեկան էր, երկու երեխա ուներ: Դեպքի պահին նա հոր հետ գալիս էր Երեւան: Վլադիմիր Արզումանյանի պապիկը դեռ գտնվում է հիվանդանոց, նրա վիճակը բավարար է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: