Ամեն Աստծու օր կռիվներ, լկտի արտահայտություններ. ո՞րն է Երևանում տեղի ունեցած դաժան սպանության պատճառը. Armlur.am
Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը ցնցել է Ֆուչիկի փողոցի 25 շենքի բնակիչներին: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 69-ամյա Արշավիր Բարսամյանը, հարևանների խոսքով, միայնակ էր ապրում, երբեք որևէ մեկի հետ չէր շփվում, իսկ այսօր անսպասելի իմացել են, որ հյուրեր է ունեցել, որոնց հետ հանդիպումն ավարտվել է սպանությամբ: Արշավիր Բարսամյանին ոստիկանները հայտնաբերել են տան խոհանոցի հատակին ընկած վիճակում` ամբողջությամբ պատված արյունով, կողքը` մուրճ` արյան հետքերով: Իսկ դին դուրս բերվեց ոչ թե պատգարակի վրա, այլ` վերմակով փաթաթված: Ոստիկանությունից Armlur.am-ը տեղեկացել է, որ դեպքի վայրում են եղել մի կին և երկու տղամարդ, որոնք ձերբակալվել են սպանության կասկածանքով: Ձերբակալվածները Հրազդան քաղաքի բնակիչներ 78-ամյա Բախշի Երիցյանը, նրա կինը՝ 63-ամյա Էլմիրա Ծատուրյանը և 50-ամյա Ռաֆիկ Մկրտչյանն են: Armlur.am-ի հետ զրույցում դեպքից սարսափահար եղած հարևանները հայտնեցին, որ Արշավիր Բարսամյանը դուստրեր ուներ, որոնք մշտապես եկել են հորը հյուր, ամեն անգամ վիճաբանել նրա հետ` անգամ սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելով: «Վերջին մի քանի ամիսն է, որ հանգիստ ենք ապրում: Էն ժամանակ ի՞նչ վիճակ էր. ամեն Աստծու օր կռիվներ, լկտի արտահայտություններ, ինչեր ասես` չէր կատարվում նրանց տանը: Մի քանի ամիս է` հանգիստ ենք ապրում, էդ մարդու աղջիկներն էլ չեն գալիս: Ու ամենասարսափելին այն է, որ իրենց անչափահաս փոքր էրեխեքին էլ էին հետները բերում ու նրանց մոտ ինչ արտահայտություն ասես չէին անում»,- պատմեցին սպանվածի հարևանները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: