Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Դավիթաշենի կամրջի մոտակայքում ինքնասպանության փորձից

Դավիթաշենի կամրջի մոտակայքում քաղաքացու ինքնասպանության փորձի մասին ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարները, մինչ շտապօգնության ժամանելը, անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել 1987թ. ծնված Ա.Ս.-ին. վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հուլիսի 19-ին, ժամը 11.41-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի մոտակայքում քաղաքացին կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս