Բաժիններ՝

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին վրաերթից մարդ է մահացել

Հուլիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին վրաերթից մարդ է մահացել:

Այս մասին հայտնեցին ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայությունից՝ հավելելով, որ Ասկերան քաղաքի Դանիելյան փողոցի N տան բնակիչ, 1977թ. ծնված Գ. Յուզբաշյանը, վարելով «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 16 շենքի N բնակարանի բնակիչ, 1990թ. ծնված Արթուր Պետրոսյանին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031