Բաժիններ՝

Ողբերգական վթար՝ պահածոների գործարանի մոտ. վարորդը մահացել է

Հուլիսի 19-ին, ժամը 23.38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ պահածոների գործարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 35 MN 555 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Շահումյան գյուղի Գ.Սարգսյան փողոցի տներից մեկի դիմացի հողատարածքում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ՝ 1982թ. ծնված Է. Կ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել և օգնել բարձրացնել ավտոքարշակի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031