Բաժիններ՝

Վթար Կոտայքի մարզում, 5 պայմանագրային ծառայողներ տեղափոխվել են զինվորական հոսպիտալ. shamshyan.com

Հուլիսի 17-ին ժամը 17:00-ի սահմաններում Զառ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի Ավան Առինջ թաղամասի բնակիչ, 27-ամյա Մխիթար Մինասյանը իր վարած Ֆոլցվագեն մակնիշի 34 ՍA 446 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Մինասյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 26-ամյա Սարգիս Անուշյանը, 26-ամյա Վանուշ Խաչատրյանը եւ 32-ամյա Միքայել Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ «Մուրացան զինվորական հոսպիտալ»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, բոլոր վիրավորները ծառայում են խաղաղապահ զորամասում՝ որպես պայմանագրային ծառայողներ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031