Այսօր Քիմ Քարդաշյանն ու Քլոե Քարդաշյանն այցելել են Ծիծեռնակաբերդ:
Վարչապետը կարևորել է կանանց ներգրավվածությունը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև գործարար կանանց համար գործունեության նպաստավոր պայմանների ստեղծումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական լինել նշված ուղղություններով տարբեր ծրագրերի իրականացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ:
Քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության մարզային հարկային տեսչության պաշտոնատար անձինք, այցելել են իրեն պատկանող խանութ և հարկային ստուգումներ չիրականացնելու համար պահանջել ու ստացել են խոշոր չափերի կաշառք:
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալներ Ժիրայր Սէֆիլյանին, Շանթ Հարությունյանին, Պավել Մանուկյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վարուժան Ավետիսյանին, Վարդան Վարդանյանին:
Րոպեներ առաջ ՀԽ անդամ Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 500,000 ՀՀ դրամի չափով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահել)։
Ուշադրություն Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում` ինտենսիվ
Հովնանյանն ասաց, որ Քարդաշյաններին հող նվիրելով՝ ցանկություն չունի նրանց գաղափար տալ, ուղղորդել, որ վերադառնան հայրենիք, պարզապես ցանկանում է, որ նրանք այստեղ տուն կառուցեն ու այստեղ իրենց օտար չզգան:
Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Ապրիլի 8-ին, ժամը 02.15-ին, 1958 թ. ծնված Սեբուհ Դ.-ն ոստիկանության Գառնիի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ապրիլի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոմն Հայկո և Մկրտիչ Գառնի-Երևան ճանապարհին ծեծի են ենթարկել իրեն և հափշտակել 2.800 դոլար, 78.000 դրամ ու ոսկյա մատանի` պատճառելով 1.530.000 դրամի նյութական վնաս:
Մամուլում վերջին օրերին տեղ էին գտել հրապարակումներ, որոնց համաձայն հնարավոր է Շիրակի մարզի դատախազը տեղափոխի այլ աշխատանքի:
Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները:
«Այս օրերին աշխարհի բոլոր հայաշատ վայրերում, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ, որոնց շարքում է այսօրվա ծառատունկը»:
Ժամը 12:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 17 ՕՕ 940 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 150 մետր գլորվել ձորը:
Ապրիլի 8-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1992 թ. ծնված Հրաչյա Հ.-ին և 1980 թ. ծնված Արշակ Մ.-ին:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարանում վիճարկել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների հետ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճահարույց դրույթների սահմանադրականությունը, ինչի արդյունքում մի դրույթ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ մյուսի կիրառման վերաբերյալ դատարանը տվել է իր իրավական դիրքորոշումը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետեւանքով ապրիլի 10-ին հոսպիտալում մահացած 19-ամյա զինծառայող Արթուր Առաքելյանը ընտանիքի միակ զավակն էր։
Գետի ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով փլուզվել է Սանկտ Պետերբուրգ թաղամասը Լագեր թաղամասին կապող հետիոտնային կամուրջը, որով ավելի շատ օգտվում են ինչպես նշված թաղամասի բնակիչները, այնպես էլ թիվ 9 դպրոց հաճախող աշակերտները:
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Քարդաշյանների ընտանիքը Հովնանյան ընտանիքի կողմից հողատարածք է նվեր ստացել Վահագնի թաղամասում:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Հասմիկ Հարությունյանի լիազորությունները՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ:
Աբովյան քաղաքում՝ իր տանը, աստիճաններից կախված են գտել 88-ամյա թոշակառուի դին:
Ապրիլի 10-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում` ինտենսիվ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Մայրաքաղաքն ավելի մաքուր և կանաչապատ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ապրիլի 11-ին մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում կիրականացնի համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներ:
«Ոչ Շառլին, ոչ Դոմինգոյին այսպես չեն ընդունել: Ուրախ եմ, որ աստղերը այցելում են: Ազգային ինքնագիտակցությունն այսպես է արթնանում»,- ասաց նա՝ հավելելով, թե իր տպավորությամբ Քիմ Քարդաշյանը շատ անկեղծ կին է:
Ապրիլի 10-ին, ժամը 10.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայրավանք գյուղում քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ. անհրաժեշտ է օգնություն:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։
Հայտնի է, որ Հայաստանը Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից է հռչակվել դեռևս Քրիստոսի ծննդից առաջ: Ցեղասպանությունից հետո Իտալիան, ապաստան տալով մեր հայրենակիցներին, արժանավայել կյանքի հոմանիշ դարձավ նրանց համար: Դարերի ընթացքում հայ-իտալական հարաբերություններն էլ ավելի սերտացան ու ընդլայնվեցին, իսկ Հայաստանի անկախությունից հետո ձեռք բերեցին նոր որակ և բովանդակություն:
Հաղորդավարուհի Թինա Կանդելակին instagram-ի և twitter-ի իր միկրոբլոգներում անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին: Նա գրել է, թե Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցը շատ ճիշտ ընտրված քայլ է: