Չեմ կարծում, որ Քարդաշյանների այցը կարող է մեզ կամ մեր երկրին վնասել: Նման խնդիր չեմ տեսնում: Իսկ նման աղմուկներն ինքնըստինքյան են ձևավորվում, առաջանում: Սա բնական արձագանք էր: Քարդաշյանի հայտնիությունն այնքան մեծ է, որ իր անձի շուրջ քննարկումները, խոսակցությունները, սկանդալներն անընդհատ են: Անգամ Ամերիկայում, որտեղ նա ապրում է, միշտ քննարկումների էպիկենտրոնում է լինում: Այնպես որ, այսպես էլ պետք է լիներ:
Ապրիլի 13-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Միմինո» ռեստորանում:
Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան:
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է խոշոր չափերով կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված ապացույցների համակցությամբ երկու անձի մեղադրանք է առաջադրվել։
Բանակից վերադառնալուց անմիջապես հետո նա գործի ընդունվեց կոնդիցիոներների գործարանում: Ես եւ ամուսինս հարցնում էինք, թե ինչ գործ է անում այնտեղ, որ միշտ ձեռքերը յուղոտ է տուն գալիս, այն էլ՝ կես գիշերին կամ էլ տուն չէր գալիս: Ավելի ուշ իմացանք, որ նա ընդգրկվել է Աշոտ- Բեկորի կամավորական ջոկատին եւ տղաները գործարանում ինքնաշեն զենքեր են պատրաստում:
«Ոմանք ասում են, որ Հայաստանը չպետք է ճանաչվի Քիմ Քարդաշյանի միջոցով, այլ պետք է ճանաչվի Վիկտոր Համաբարձումյանի, Արամ Խաչատրայնի միջոցով և այլն: Թող ճանաչվի, ո՞վ է խանգարում, կարո՞ղ է Քիմ Քարդաշյանը խանգարում է, որ ճանաչեն»:
Ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկականերում կապահովվեն ընդհանուր պրակտիկայի բժշկի, վիրաբույժի, ռետնգենաբանի և լաբորատոր ծառայության բժշկի հերթապահություններ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալին բերված շաքարավազի միջից հայտնաբերվել է կասկածելի մասնիկներ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից:
Առաջիկայում հնարավոր է նոր զարգացումներ տեղի ունենան Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով: Հիշեցնենք, որ սպանությունից անցել է 6 տարի, սակայն մինչ այժմ գործը բացահայտված չէ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն քիչ առաջ Սրբոց Հակոբենաց տաճարում մկրտեցին 2-ամյա Նորթին: Մկրտության արարողությունն անցկացնում է Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 11-ին, ժամը 16.55-ին, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող զբոսայգու մոտակայքից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Հռիփսիմե Հ.-ն:
Ապրիլի 14-ի գիշերը` Սյունիքում, 15-18-ին` առանձին շրջաններում` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ապրիլի 13-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ մեկնարկել են հավաքներ, որոնց մասնակցում են զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է այծյամի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննո
Վերջին օրերին Դիլիջանում խմելու ջրի ծորակներից պղտոր և տհաճ հոտով ջուր է հոսում: Այս երևույթը նորույթ չէ դիլիջանցիների համար: Նրանք այդ մասին բազմիցս բարձրաձայնել են, սակայն՝ անօգուտ: Հերթական անգամ դիլիջանցիները չեն ցանկանում հանդուրժել նման անբարեխիղճ վերաբերմունքն իրենց և քաղաքի հյուրերի նկատմամբ:
Ապրիլի 13-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 12-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կասկադում վիճաբանություն է և մի երիտասարդ վնասվածք է ստացել:
Ապրիլի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը` 1979 թ. ծնված Ֆելիքս Այվազյանը, գիտակցության չգալով, մահացել է:
«Շատ դրական եմ գնահատում Քարդաշյանների այցը Հայաստան և՛ PR-ի մասով, և՛ Հայաստանում քույրերի պահվածքով»,- 168.am-ի հետ զրույցում Քարդաշյանների այցին նման գնահատական տվեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելուն օժանդակելու մեջ մեղադրվող Վլադիմիր Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի ենթարկելով տեղափոխել են բաժին, որտեղ ևս ֆիզիկական բռնության է ենթարկվել և նրանց ուղղորդմամբ խոստովանել իր և ընկերոջ կողմից չկատարված հանցագործությունը:
Ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի հետ կապված զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում նախատեսված աշխատանքները կազմակերպվել և անցկացվել են հավուր պատշաճի: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակ-ծառատունկին ակտիվորեն մասնակցած բոլոր կառույցներին և համաքաղաքացիներին:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: Բացի այդ, թվով հինգ հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը՝ ապօրինաշինությունն առհասարակ բացառելու նպատակով:
Քանիե Ուեսթին շատ է դուր եկել Հայաստանը եւ հայկական երաժշտությունը:
Վերջին շաբաթվա ընթացքում Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանում անգլերենով Հայաստանի և Հայոց Ցեղասպանության մասին նյութերի դիտումները 3 ագամ գերազանցել են դրան նախորդող շաբաթվա դիտումների քանակին:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի մարտ ամսվա և առաջին եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ապրիլի 13-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի պատերն անձրևաջրերից վնասվել են, և քարեր են թափվում. անհրաժեշտ է օգնություն:
«Հայաստանի Հանրապետության 24-ամյա պատմության մեջ անցյալ շաբաթը ամենակարևոր շաբաթներից մեկն էր: Հալալ է այն մարդկանց (կամ այն մարդուն, որովհետև ես կասկածներ ունեմ, որ, մեծ հաշվով, դա նույն մարդ էր կազմակերպել), ով կարողացավ նման բարձր մակարդակով կազմակերպել Հայաստանի և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական PR-ը համաշխարհային արձագանքով»:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս շնորհելն անակնկալ է համարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: