Բաժիններ՝

Ձմե՛ռ պապ, պապային բեր. սահմանին զոհված Հայկի երեխաներից ամենափոքրերը հրաշքի են սպասում. news.am

News.am. 2015թ. սեպտեմբերի 3-ին հակառակորդի գնդակից զոհված 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանի երկու մանկահասակ երեխաները՝ 6-ամյա Անահիտը եւ 5-ամյա Արամը, հավատում են Ձմեռ պապի գոյությանը: Ամանորին Հայկի երեխաները մյուս երեխաների նման ոչ թե խաղալիքներ են ուզել Ձմեռ պապից, այլ սահմանին զոհված իրենց հորը:

Փոքրիկ Անահիտը ասում է՝ երգող տիկնիկ էլ է ուզում Ձմեռ պապից, բայց նրան այդ ցանկությամբ նամակ չի գրել:

«Մամային ասել եմ՝ նամակ գրի Ձմեռ պապիկին, որ պապային բերի»,- ամոթխած ասում է Անահիտը:

Հայկին վերադարձնելու նույն ցանկությամբ մոր օգնությամբ Ձմեռ պապին նամակ է գրել նաեւ Հայկի 5-ամյա որդին՝ Արամը:

Արամը, որը տան կրտսեր զավակն է եւ Հայկի ամենասիրելին, կարոտում է հորը, մտածում է՝ նա Ղարաբաղում է, համբերում է, վստահ է, որ շուտով գալու է, իրեն զենք է բերելու, կամ իրեն տանելու է Արցախ:

IMG_6506

«Արամը միայն հոր մասին է խոսում, անընդհատ ասում է՝ ե՞րբ է պապան գալու, ինքը Ձմեռ պապից ուրիշ բան չի ուզում, հորն է ուզում»,-ասում է Հայկի այրին՝ Ջավահիր Թեւոյանը:

Հայկի 13-ամյա որդին՝ Կառլենը, սակայն, չի հավատում Ձմեռ պապի գոյությանը, երազանքներ չունի:

 

Ամբողջությամբ` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս