Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն:
Արագածոտնի մարզում, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Լոռու մարզի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղեր տանող ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները և Ոսկեպարի ոլորանները ՝ բեռնատար ավտոմեքենաների համար:
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումներն իրենց ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: