Բաժիններ՝

«Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ ավտովթարի հետևանքով տուժել է 3 մարդ

Փետրվարի 17-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Աբովյան խճուղու «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Mercedes C-class» մակնիշի 34 ZL 796 պ/հ (վարորդ Ա. Ս.), «Opel Astra» մակնիշի 34 ZL 965 պ/հ (վարորդ Ա. Ս.) և «ВАЗ-2112» մակնիշի 34 VM 261 պ/հ (վարորդ Մ. Հ) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ВАЗ-2112» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել, իսկ «Mercedes C-class» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Խ.-ը և Ա. Խ.-ը տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Ա. Խաչատրյանը ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել, իսկ Ա. Խոջոյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս