Պաշտոնանկություններ «Հայանտառ»-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է իրականացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում: Թերթի տեղեկություններով՝ այդ ստուգումների արդյունքում «Հայանտառի» տարբեր ստորաբաժիններում բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերվել: Չարաշահումների վերաբերյալ տվյալները ներկայացվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Արդյունքում վարչապետի հանձնարարությամբ «Հայանտառում» մի քանի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, իր զբաղեցրած պաշտոններից ազատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրեն Արսեն Միկոյանը, ինչպես նաեւ Ստեփանավանի ու Գյուլագարակի անտառապետերը: Ավելին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունն արդեն իսկ նոր տնօրեն ունի, այդ պաշտոնում նշանակվել է Վլադիմիր Գրիգորյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29