«Ինձ համար ուղղակի շատ տարօրինակ է այդքան կրակոցների պայմաններում որևէ մեկին վնաս պատճառված չլինելը: Եվ ես նաև մտածում եմ, որ եթե այդ դեպքը չլիներ, այսօր մամուլի կողմից ամենաքննարկվող ինֆորմացիան, որը պիտի լիներ, իհարկե, Տիգրան Խաչատրյանի մասնակցությունն է ամսի 12-ի դեպքերին: Եվ քանի որ այսօր ունենք այդ հաջորդ դեպքը, ոնց որ թե Տիգրան Խաչատրյանից ուշադրությունը փոքր ինչ շեղվել է: Ես չգիտեմ՝ սա պատահականությո՞ւն է, թե՞ պլանավորված: Ես չեմ ուզում գնահատել»:
«Անմեղության կանխավարկածը, ցավոք, փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով այդ անձանց նկատմամբ, և դրա հետևանքները մենք դեռ երկար կզգանք, և ես վատ կանխատեսումներ ունեմ, որ մենք հաճախ ենք տեսնելու նման դեպքեր հատկապես Սյունքիում, եթե մարդիկ չտեսնեն, չհամոզվեն, որ արդարադատությունը կարող է կայանալ, չտեսնեն, որ մեղավորներն անխուսափելիորեն ենթարկվում են քրեական պատասխանատվության»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր, որ 20 կրակոց արձակվի ու ավտոմեքենայի մեջ գտնվողներից որևէ մեկը վնասվածք չստանա, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց՝ նման բան հնարավոր է:
Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արաբկիրի 27-րդ փողոցի 1/6 շենքի պահակից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` զենքով կրակել է շենքի դիմաց գտնվող շինության պատի տակ դրված շշերին:
Ոստիկանապետը թերահավատ է այն հարցում, որ մենք այսօր միավորված ենք և կարծում է, որ միաբանությանը խանգարում են տարակարծությունը և այն մթնոլորտը…
«Մեղք ա էս ժողովուրդը, իրոք թանկացնելը ծանր կնստի մեր վրա ժողովրդի վրա: Հա, ես փող ունեմ, բայց մեր փողը խի՞ տանք դրանց: Լիքը խնդիրներ կառաջանան էս հոսանքի թանկացումով»,-ասել է նա:
Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն այն ժամանակ արդեն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար:
Երկուշաբթի օրը տեղի է ունեցել ԵԿՄ վարչության նիստ, սակայն Աբովյանի ընտրությունների հարցը նիստում չի քննարկվել, «բոլորովին այլ հարցեր են եղել նիստի առանցքում», տեղեկացրեց ԵԿՄ մամլո պատասխանատու, Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը, որից փորձեցինք ճշտել, թե, ի վերջո, ի՞նչ դիրքորոշում ունի ԵԿՄ-ն Աբովյան քաղաքի ընտրություններում, քանզի ԵԿՄ-ի մի մասը Վահագն Գեւորգյանին է պաշտպանում, մյուս մասը` Արթուր Հարությունյանին:
Մայիսի 28-ին, ժամը 05.58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի շենքերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ ՀՀ Կառավարությունը հաստատեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում ավելացնել «Հայփոստ» ընկերությանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են Աբովյանի քաղաքապետի ընտրություններով:
Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը երեկ անհատ տաքսիստների հետ հանդիպմանը ուշագրավ առաջարկ արեց: Նա տաքսիստներին առաջարկեց իրենց սահմանած նվազագույն արժեքը 600-ից դարձնել 1500 դրամ՝ հիմնավորելով, որ դրանից հետո մարդիկ կսկսեն ավելի շատ քայլել հատկապես քաղաքի կենտրոնում:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր և կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների տարածման խնդրով:
ԱԻՆ և ՏԿ նախարար Արմեն Երիցյանը երեկ հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել, ինչի արդյունքում 6 ամիս առաջ տուգանվել էին 1 մլն դրամով:
2015 թվականի մայիսի 28-ից Երևան քաղաքի Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, իր ընկերոջ հետ միասին, գումարային պահանջ է ներկայացրել կնոջը և վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով, այն է` ոտքերով ու ձեռքերով, ինչպես նաև՝ որպես զենք օգտագործվող բաժակների և հախճասալիկի գործադրմամբ՝ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին
Երբ քաղաքական դաշտը հայտնվում է վակուումում, և, երբ քաղաքական ուժերը, ըստ էության, դադարում են սպասարկել հասարակության շահերը, հասարակությունն ունակ է լցնելու վակուումը ու հայտնվելու թելադրողի դերում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերը բացահայտվել են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է բենզինի կեղծ կտրոններ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Թող ինքը՝ Տիգրան Սարգսյանն էլ ներկա լինի: Ես կուզենամ ներկա լինեմ: Կուզենամ՝ լրագրողները մասնակցեն այդ դատավարությանը, որ տեսնեն՝ ոնց է եղել, ինչպես է եղել, որ ճանապարհներով են գնացել գումարները, ինչի համար են գնացել»:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հաությունյանը «Մութ ժամեր» ակցիային չի մասնակցել և գտնում է, որ նման ակցիաները որևէ ազդեցություն չեն ունենա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխելու գործում:
Յանա Պանֆիլովան ընդամենը 10 տարեկան էր, երբ մի այնպիսի նորություն լսեց, որը կանխորոշեց նրա հետագա կյանքը. նա ՄԻԱՎ ուներ:
Մարզի տարբեր տարածաշրջաններում անասնաբույժների խնդիրը մնում է առաջնային: Մեկ անասնաբույժը սպասարկում է մեկից ավելի համայնք:
Մայիսի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վաղինակ Ո.-ին:
Այժմ «Ազատության» հրապարակը բազմամարդ է։ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային մասնակցում են տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ։ Նախաձեռնությունը պահանջում է ոչ մի լումա ավել չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Նրանք պահանջում են նաև միջոցներ ձեռնարկել սակագնի իջեցման համար։
«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սամարա չվերթի մի ուղևորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջները։ Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի ծնելիության աճին:
Հանրահավաք՝ ընդդեմ էլէներգիայի թանկացմանը
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ավարտվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։