Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարություններն առանձնացվեցին
ՀՀ կառավարության նիստերի օրակարգում ներառվել է նախագիծ, որով առաջարկվում էր Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները բաժանել իրարից: Առաջարկվում է տարածքային կառավարմամբ զբաղվող նախարարությունն անվանել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Կառավարության նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ քաղաքական համագործակցության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ստեղծել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները:
Առաջարկն ընդունվեց: