Նախորդ տարիների փորձը վկայում է, որ խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման օպերատիվ արձագանքը տոնական օրերին կտրուկ նվազեցնում է պատահարները, կրճատում վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը: Ոստիկանությունը ողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսու վարորդը գողացել է ուղևորի՝ նոր տարվա համար կատարած ամբողջ առևտուրը՝ մթերքներ և հագուստեղեն:
«Այս 54 տարիների ընթացքում նույն ձևով եմ դիմավորել Ամանորը՝ իմ ընտանիքի հետ՝ Վանաձորում: Իսկ սպասելիքների հետ կապված՝ իմ ժողովրդին և երկրին՝ խաղաղություն»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2015 թվականը՝ այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ձմեռ պապը» նույն Սանտա Կլաուսն է (Santus Nikolaus), որը Ս. Նիկողայոսի կերպարն է: Ս. Նիկողայոսը ծնվել էր հարուստ ընտանիքում և լավ կրթություն ստացել:
Հունվարի 1-2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 1000 կրակոց:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լուսակերտի զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը. տուժածներ չկան, անհաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սովորական լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում, «Յունիբանկ» ԲԲԸ-ն որոշում է կայացրել համալրել կանոնադրական կապիտալը մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամով (տեղաբաշխման գնով` մոտ 2,4 մլրդ ՀՀ դրամ)` հասցնելով այն 14,1 մլրդ ՀՀ դրամի (տեղաբաշխման գնով` 15.5 մլրդ ՀՀ դրամ):
Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում` Սոչի Պլազա հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաները բախվել են իրար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Քաղաքացի Սյուզաննա Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրեն է մոտեցել ավտոմեքենա, որի միջից դուրս եկած իրեն համակրող Արմեն Կ.-ն հատուկ ծառայություն իրականացնող ընկերների հետ միասին, իր կամքին հակառակ, իրեն նստեցրել են մեքենան ու առևանգել են:
ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Հ. Մնացականյանի շնորհավորական ուղերձը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի դանակահարության դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Տերյան և Լեո փողոցների վրա գործող բուքմեյքերական գրասենյակներում կատարված ավազակային հարձակումները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Դեկտեմբերի 30-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստան-Նախիջևան սահման այցելած Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարեց, թե կողմ է դիվանագիտական քննարկումների և շփումների շարունակմանը, բայց «դա չի նշանակում, որ մենք պետք է լինենք զիջող»:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութի դրամարկղից գողություն կատարած անձի ինքնությունը։
Բակո Սահակյանը ստորագրել է օրենքներ:
Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ:
Դեկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 մմ ականանետից /4 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 500 կրակոց:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 13.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արման Վ.-ն, ով հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որը մարտի 11-ից ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի և 176 հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքներով: