Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Հունվարի 5-ին, ժամը 17.06-ին ՍՊԾ- ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 16.24-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12.24-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.320 և արևելյան երկայնության 43.900 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան), օջախի 15 կմ խորությամբ և 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Հունվարի 3-ին, ժամը 13.16-ին Սյունիքի մարզային ոստիկանության աշխատակիցները «Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերել են Կ. Հ.-ի դին (ծնվ. 1968 թ.):
Հունվարի 6-ին, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Հունվարի 4-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հղի կնոջը առատ ձյան պատճառով չեն կարողանում տեղափոխել հիվանդանոց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 5-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ոսկե աշխարհ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 4-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում՝ ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հունվարի 5-6-ին, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվոում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Հունվարի 4-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվում է տարին 2 անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների նախորդ օրը երեկոյան:
2016 թ. Հունվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի և ծանր վիրավորված Սարգիս Ստեփանյանի ընտանիքներին: Բոլոր այս ընտանիքներում ծնվել են նորածիններ կամ սպասում են երեխաների:
Ժողովուրդ ջան, բարի առավոտ։ Շատ ավելի լավ եմ։ Կրկին շնորհակալ եմ զորակցության և սրտացավության համար։
Հունվարի 4-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի մայրուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «ВАЗ-21015» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բակում երիտասարդ աղջիկ է ընկած:
Հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Անխլի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն (ծնվ. 1968թ.) ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) և չի վերադարձել, որոնողա-փրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 3-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 42 շենքի 6-րդ բնակարանից (հաշմանդամություն ունեցող բնակիչը չի արձագանքում) ծուխ է նկատվում:
Հունվարի 3-ին, ժամը 17.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Սեբաստիա փողոցի թիվ 141/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 1950թ. ծնված Ն. Բ.-ն, 1980թ. ծնված Հ. Պ.-ն և 2014թ. ծնված Ա. Ա.-ն:
Հունվարի 2-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել:
2015թ. սեպտեմբերի 3-ին հակառակորդի գնդակից զոհված 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանի երկու մանկահասակ երեխաները՝ 6-ամյա Անահիտը եւ 5-ամյա Արամը, հավատում են Ձմեռ պապի գոյությանը: Ամանորին Հայկի երեխաները մյուս երեխաների նման ոչ թե խաղալիքներ են ուզել Ձմեռ պապից, այլ սահմանին զոհված իրենց հորը:
Հունվարի 3-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-6-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, 8-ին կա տեղումների հավանականություն:
Դեկտեմբերի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14/Ա շենքի դիմաց 1991 թ. ծնված Արայիկ Ս.-ն «Լանսիա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Էմմա Թադևոսյանին:
Հունվարի 3-ին, ժամը 06.56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի, 31-ին, ժամը 17.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 39 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պարտադի՞ր է ամեն կիրակի Սուրբ Պատարագին մասնակցելը: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դարակերտ գյուղի Կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան հրող 24-ամյա 56-ամյա երկու տղամարդու, այնուհետև հարվածել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին: