Շավարշ Քոչարյանը նախագահել է ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ փոխնախարարների խորհրդակցությունները
                                    Սոչիում օգոստոսի 10-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամերկրների ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցությունները, որի աշխատանքներին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում և նիստը նախագահում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էր կազմակերպության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի և կանոնադրական այլ մարմինների հանդիպումների նախապատրաստական աշխատանքներին:
ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարները մտքեր են փոխանակել արդի միջազգային գործընթացների շուրջ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    