
Ջուր չի լինելու

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փող. 1-ից մինչեւ 46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ նրբանցքներով, Աղասու փողոցի, «Կոկա Կոլա» գործարանի, Ծարավաղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: