Հայաստանցիները սկսել են ավելի շատ ծխել և սրճել
Հայաստանցիները սկսել են ավելի շատ ծխել: Չնայած ծխախոտի դեմ տարվող պայքարին, անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ մեր հայրենակիցներն այս տարվա նույն ժամանակահատվածում 49 մլն 926 հազար տուփ ավելի շատ ծխախոտ են սպառել, քան նախորդ տարի: Պաշտոնական վիճակագրության համաձայն` անցած տարի հունվար-հունիս ամիսներին սպառվել է 118 մլն 440 հազար տուփ, այս տարի` 168 մլն 366 հազար տուփ ծխախոտ:
Հայերն այս տարվա առաջին կեսին նաև ավելի շատ սուրճ են խմել. Եթե անցած տարի նշված ժամանակաշրջանում սպառվել է 4724 տոննա, ապա այս տարվա առաջին 6 ամիսներին` 5222 տոննա:
Ալկոհոլային խմիչքներից ավելացել է միայն գինու սպառումը` անցած տարվա 6 ամսվա 2 մլն 165 հազար լիտրի փոխարեն՝ այս տարի նույն ժամանակահատվածում սպառվել է 2 մլն 388 հազար լիտր, իսկ օղու սպառումը 6 մլն 428 հազար լիտրի փոխարեն՝ նվազել է մինչև 6 մլն 205 հազար լիտր, գարեջուրը` համապատասխանաբար՝ 9 մլն 993 հազար լիտրից դարձել է 9 մլն 975 հազար լիտր: Ամենամեծ անկումը գրանցվել է կոնյակի սպառման մասով` 2 մլն 55 հազար լիտրից դառնալով 228 հազար լիտր: