Բաժիններ՝

Աբովյան քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Օգոստոսի 14-ին, ժամը 00.55-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարգևաշեն փողոցի թիվ 37 հողատարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.40-ին, մարվել՝ 01.59-ին:

Այրվել է վագոն-տնակ (10 քմ) գույքով և ջերմահարվել 5 պտղատու ծառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս