Քննիչի հարցին, թե ինչո՞ւ է սպանության վայրում թողել իրեն պատկանող և ազգանունը, անվան ու հայրանվան սկզբնատառերը կրող հագուստը, Պերմյակովը պատասխանել էր. «Այն բանից հետո, ինչ տվյալ տանն իմ գտնվելն ավարտվեց մեծ քանակությամբ անձանց սպանությամբ, որը ես սկզբնապես չէի ծրագրել, ես վախեցած էի: Ես մտածում էի միայն այն մասին՝ ինչքան հնարավոր է՝ արագ թաքնվել այդտեղից՝ առանց զենքի և զինվորական համազգեստի»:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2016թ. ապրիլի 18-ի 00:00-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվելիս զանգերի սակագինը կհաշվարկվի ինչպես նախկինում. 25 դրամ/րոպե մուտքային զանգերի համար, 45 դրամ/րոպե դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային և դեպի Հայաստան զանգերի համար: 374 97 ցանցում ռոումինգում 1 SMS հաղորդագրությունը, ինչպես նախկինում, կարժենա 40 դրամ: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով դեպի Հայաստան զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի 25 դրամ, իսկ «SMS Հայաստան» ծառայության միջոցով ուղարկված 1 SMS հաղորդագրության արժեքը՝ 20 դրամ:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը համաձայն չէ, որ ՀՀ ԳԱԱ գիտական ներուժը չի օգտագործվում ռազմաարդյունաբերության ոլորտում: «Կան տարբեր կազմակերպություններ, որոնք ունեն մշակումներ, որոնք էլ կարող են կիրառվել պաշտպանական խնդիրներում»,- կառավարության նիստից հետո նշեց Ռադիկ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը համագործակցում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ:
Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում կարող են սպառնալ նրա կյանքին: Այս մասին հայտարարում են նախօրեին շինծու մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված Հայրապետյանի հարազատները, ինչպես նաև նրա փաստաբանը:
Գյումրեցի ծանրորդուհի, Եվրոպայի նորընծա չեմպիոն Նազիկ Ավդալյանի ընտանիքի անդամներից միայն եղբայրն է ուղիղ եթերում հետևել Նազիկի մրցելույթներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոլանդիայում:
Քննիչի այն հարցին, թե քանի՞ մարդու ես կրակել` Պերմյակովն ասել է. «Վեցին, իսկ փոքրին սվին դանակով եմ հարվածել»:
Ապրիլի 16-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 18-20- ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Կարող եմ միանշանակ ասել, որ բոլոր հիվանդների, վիրավորների համար ամենաբարձր մակարդակի պայքար է գնում…
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Դիմելով քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին՝ վարչապետ Հովիկ Աբրահանյանը հարցրեց՝ եթե սա անհրաժեշտ էր, ինչո՞ւ է ուշանում
Երկրապահ կամավորականների միության Գյումրու տարածքային բաժանմունքի կարևոր խնդիրներից մեկը լուծված է: Միսակ Բալասանյանը բեռնատար մեքենա է նվիրել:
Ընդունված է համարել, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, Հայաստանին արտոնյալ գնով է գազ մատակարարում… Ապրիլի 7-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստան մտնող գազի գինը սահմանվեց 150 դոլար՝ 1000 խորհանարդ մետրի դիմաց:
ՀՀ կառավարության որոշմամբ Վահե Էլոյանը նշանակվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Էլոյանին նշանակման կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին հարցը:
Ապրիլյան հերոսամարտի այս օրերին, որը շարունակվելու է հայտնի չէ՝ որքան, մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանները պահող զինվորներն ու կամավոր աշխարհազորայինները հիմնականում տղամարդիկ են, ովքեր իրենց ընտանիքներին կերակրելու խնդիր ունեն: Նրանցից ոմանք թողել են իրենց աշխատատեղերը պետական հիմնարկներում, որոշները՝ մասնավոր գործատուների մոտ, որոշները իրենց հողն ու այգին և կամավոր պաշտպանում են բոլորիս:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում: Մոտ 110 խմ ծավալի ժայռաբեկորներն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի վրա` միակողմանի փակելով այն:
«Ինձ ասում էր՝ դու հանգիստ քնի, մամա ջան, քեզ ոչ մի բան չի լինի». որդու խոսքերը հիշում է զոհված Հրաչյա Մուրադյանի մայրը:
Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության ալիմենտի բռնագանձման Երեւանի բաժնի պետ Ա. Բաղտագուլյանի գլխավորությամբ երկու օր առաջ կազմակերպվել էր տեսակցություն Վանանդ Անդրեասյանի՝ նրա որդու հետ։ Վանանդը յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին երկու ժամով տեսակցում է երեխայի հետ։ Այս անգամ ԴԱՀԿ-ի տարածքում գտնվող «Հեքիաթային տնակում» էր, որը նախատեսված է նման տեսակցությունների համար եւ գործում է մոտ հինգ տարի։
«Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները»:
Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 14 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վրեժի ծնողներն էլ չեն աշխատում, կինն ու փոքրիկ երեխան ապրում են Վրեժի ծնողների հետ։
Մենք լսում ենք դեպքեր, երբ զինվորը եղել է զորամասում, լսել է, որ կռիվ է սկսվել, ու գնացել է դիրքեր։ Մենք չենք կարող ասել, որ սա անգիտակից վարք է, եւ նրա հերոսությունը զուտ էքստրեմալ արձագանքով է պայմանավորված։ Մենք լսել ենք դեպքեր, երբ զինվորը հեռակապով փոխանցել էր զինակիցներին, տեղեկացրել է, որ փամփուշտները վերջացել են, թշնամին իրեն է մոտենում, ինքն ի՞նչ անի, սպասի՞, թե՞ իրեն նռնակով պայթեցնի։
Ձեր բոլոր ասածների հետ համաձայն ենք, Վեհափառ հայր: Արցախը մերն է, մենք՝ Արցախին: Բայց արդյոք սրանից ավելի էլ ի՞նչ պիտի անենք Լիբանանում: Իբր մեծ հայր, հայ ազգը և հատկապես՝ Լիբանանի ժողովուրդը հավաքեք և մեզ առաջիկա 10 տարիների ընթացքում Արցախ տեղափոխեք: Այն դրամները, որ Ձեզ է տրամադրվում վանքերը պալատ դարձնելու կամ եկեղեցիներ կառուցելու օտար երկրում, այդ դրամներով Դուք կարող եք մեր հայ ընտանիքները Արցախ տեղափոխել, և այդ լումաներով շարունակ կհզորանա Արցախը:
Հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջիներկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ:
Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը Երևան բերեց մի շարք ոչ միայն արտաքին գործոններից, այլ նաև ներքին անհեռատեսությունից կախված խնդիրներ, որոնք ինքնին սպառնալիք են ազգային անվտանգությանը, թերևս դրանցից ամենատեսանելին Հայաստանում առկա և տարիներ շարունակ ավելի ու ավելի արմատացող կոռուպցիոն դրսևորումներն են։
Ասում են` երբեք մի ասա երբեք: «Ես ինձ համար հայ տղա եմ, սպորտսմեն, ուրիշ ոչինչ, շատ եմ սիրում իմ երկիրը, բայց առանց քաղաքականության»»:
«Ոչ մի ռազմավարական դիրք հակառակորդին հանձնված չէ: Այդ 400-500 մետր շարժը, որի մի մասն իրենց կողմից է եղել, մյուս մասը՝ մեր, չպահվող, մեզ համար էական նշանակություն չունեցող դիրքեր են, պարզապես մանեւրելու համար են: Դիրքերի մեծ մասը մեր առաջին գծում կանգնած զինծառայողների խելացի հակահարվածների շնորհիվ վերականգնվել են»:
Ապրիլի 14-ին, ժամը 20.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում` Տերյանի անվան այգու մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: