Հաղթանակի պահին ամուսինն առաջնագծում էր, մայրն ու որդին` եկեղեցում
Tsayg.am. Գյումրեցի ծանրորդուհի, Եվրոպայի նորընծա չեմպիոն Նազիկ Ավդալյանի ընտանիքի անդամներից միայն եղբայրն է ուղիղ եթերում հետևել Նազիկի մրցելույթներին: Մայրը թոռնիկի` Նազիկի որդու հետ գնացել է եկեղեցի, հայրը նույնպես չի կարողացել զսպել հուզմունքը, իսկ ամուսինն այս օրերին գտնվում է առաջնագծում` զինվորների կողքին: Ի դեպ, Նազիկն իր հաղթանակը նվիրել է Արցախում կռվող հերոս տղաներին: