 
                        Հովիկ Աբրահամյանը հանձնարարական տվեց Արծվիկ Մինասյանին
 
                                    ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարություն իջեցրեց էկոնոմիկայի նախարարությանը: «Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Պարոն Մինասյան, ժամկետը կճշտեք՝ մեզ կտեղեկացնեք: Հնարավորինս սեղմ ժամկետում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        