«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Բրյուսովի փողոցի ջրամատակարարումը:
«Անելիք բանկ» ՓԲԸ իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթանյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Երբ տղաները փորձել են օգնություն ցույց տալ, Տիգրանն ասել է, որ ուշադիր լինեն՝ «թուրքի ոտքը սահման չմտնի»։ Տիգրանին տեղափոխել են հոսպիտալ, սակայն հերոսի կյանքը փրկել չի հաջողվել։
Հուլիսի 7-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան 10-րդ կմ-ի մոտակայքում «ISUZU» մակնիշի 052 OZ 61 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ համընկնում է:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր չքննեց անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը:
Լողավազանից դուրս գալուց հետո ոսկյա շղթան անհետացել էր:
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Հուլիսի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Կորյունի-Աբովյան փողոցների խաչմերուկի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
«Հուլիսի 6-ին ամբողջ օրը զբաղված էինք ջրի հունը փոխելով, այսօր նոր կարողանում ենք դեպքի վայրում լինել` գնահատելու, թե ինչ է տեղի ունեցել, ինչ վնաս է հասցվել: Սելավատարերն ամբողջությամբ լցվել էին, և դրանց տարողունակությունը այլևս չէր բավականացնում, հետևաբար ջուրը հոսել է քաղաք ու լցվել բնակելի տները»,- ասաց Ժորա Երեմյանը:
Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում 100-ավոր արձաններն են տեղադրվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Պողոս Պողոսյանին ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ նշանակելու մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիկ Քոչարյանին ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:
Նա ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Օնիկ Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Դավիթ Մանուկյանը նշանակվել է ՀՀ աշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար:
Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը 2015 թ. հուլիսի 20-ին զորակոչվել է Վանաձոր քաղաքից եւ զինվորական ծառայության անցել Հադրութի զորամասում: Ըստ մոր՝ Արմինե Ղազարյանի հայտնած տեղեկությունների՝ Ա. Դալլաքյանը 2016 թ.-ի հունիսի 24-ին գտնվել է մարտական հերթապահության մեջ (մարտական հերթապահությունը պետք է ավարտվեր հուլիսի 1-ին) եւ ժամը 19:00-ի սահմաններում հանձնել է դիրքը:
Մեզ պատմեցին, որ դեպքին ականատես մի ձկնորս պատմել է, որ երիտասարդը ցանկացել է լողալ, բայց ինքը խորհուրդ չի տվել: «Արմենը չի լսել, մտել է լողալու, խեղդվելիս է եղել, գոռացել է` օգնեցեք, ձկնորսը փայտը գցել է, որ բռնի, արդեն ուշ է եղել, խեղդվել է»,- պատմեց Արմանի ընկերներից մեկը:
shamshyan.com-ի տեղեկություններով` այսօր Միացյալ Նահանգների դաշնային բյուրոն ձերբակալել է հանցագործ աշխարհում հայտնի, «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հուլիսի 7-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Հայաստանում ռուսական ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման զինծառայողները սկսել են հուլիսի կեսերին անցկացվելիք տակտիկական զորավարժությունների երթուղու օդային նկարահանումները:
Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը օրեր առաջ պատրաստվում էր իր ընտանիքի հետ հեռանալ Հայաստանից և բնակվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս մասին Արտյոմը գրել էր ֆեյսբության իր էջում: Այժմ նոր գրառմամբ նա տեղեկացնում է, որ նոր աշխատանքի է անցել Սպորտի և երիտասարդության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական:
Ինչպես նշել է NHK հեռուստաալիքը, Ճապոնիայի Յամանասիի պրեֆեկտուրայում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 38,8 աստիճան, Տոկիոյում եղել է 37,7 աստիճան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 27-ից մինչեւ հուլիսի 3-ը «շտապ օգնության» ավտոմեքենաներով հիվանդանոցներ է տեղափոխվել 2847 մարդ, ինչը երեք անգամ ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Նրանցից վեցը մահացել է:
Հայաստանի Հանրապետությունը փաստացի գտնվում է ռազմական իրավիճակում: Միջազգային հարաբերությունների բարդ և անկանխատեսելի ժամանակաշրջանը լի է բազմաթիվ վտանգներով: Այդ իրադրությունից ելնելով՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանության և արդիականացման անհրաժեշտության մասին:
Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Հարավային Կովկասի մեդիա կոնֆերանսի աշխատանքներին մասնակցող հայաստանյան պատվիրակության պետական հատվածը ներկայացնող մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել ադրբեջանական ապակառուցողական մոտեցման նկատմամբ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից կրավորականություն դրսևորելու կապակցությամբ։
Դատապարտյալ Արթուր Մելիքյանը խնդրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից իրեն տեղափոխել «Կոշ» ՔԿՀ: 168.am-ի խմբագրություն զանգահարած դատապարտյալն ասաց, որ 2016թ. ապրիլ ամսվա վերջին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից քննիչի միջնորդությամբ իրեն տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Նրա խոսքով՝ ինքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցային պայմաններում չի կարողանում պատիժը կրել. ունի առողջական խնդիրներ:
Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ:
Մարտունի-Վարդենիս- ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի 6.5-10.8 կմ հատվածում հուլիսի 8-ից մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքները, որով պայմանավորված` հնարավոր են երթևեկության հետ կապված որոշակի դժվարություններ: