Բաժիններ՝

Հայաստանը լքել ցանկացող ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը նշանակվել է սպորտի նախարարի խորհրդական. tert.am

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը օրեր առաջ պատրաստվում էր իր ընտանիքի հետ հեռանալ Հայաստանից և բնակվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս մասին Արտյոմը գրել էր ֆեյսբության իր էջում: Այժմ նոր գրառմամբ նա տեղեկացնում է, որ նոր աշխատանքի է անցել Սպորտի և երիտասարդության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական:

Tert.am Life-ի հետ զրույցում Ա. Հակոբյանը խոսել է նոր աշխատանքի, երկրից առայժմ չհեռանալու պատճառների մասին:

-Օրեր առաջ ֆեյսբուքյան Ձեր էջի գրառումը բավականին աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցերում, իսկ հիմա նոր փաստաթուղթ եք հրապարակել, որում պարզ երևում է, որ աշխատանքի եք անցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: Ճի՞շտ եք համարում մի երկրի կառավարման համակարգի մաս կազմել, որից ոչ հեռու անցյալում ցանկանում էիք հեռանալ:

-Ես ոչ կառավարությանն եմ շեշտել, ո’չ պետությանը: Ես անվանական որևէ մեկի չեմ շեշտել: Ասել եմ, որ Հայաստանում կան շատ երևույթներ, որոնք բացասական են: Շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Ես Սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի հետ համագործակցում եմ շատ վաղուց՝ արդեն 6 տարի: Կարծում եմ գրությունս աշխատանքիս հետ կապ չունի, քանի որ ես դեռ գտնվում եմ Հայաստանում: Սկսենք այնտեղից, որ երկրից գնալը մեկ օրվա գործ չէ: Ես պարզապես շարունակում եմ իմ աշխատանքը: Հասկանում եմ, որ ուզում եք ասել, որ եթե ամեն ինչ վատ է Հայաստանում, ապա ինչո՞ւ եմ այս երկրում աշխատանք վերցրել: Բա ի՞նչ անեմ: Ընտանիքս ինչպե՞ս պահեմ: Հայ եմ և շարունակում եմ մնալ այս երկրի քաղաքացի: Ինձ շատ հաճախ հարցնում են, թե ես ինչո՞ւ իմ բողոքը շատ տեղերում չեմ բարձրաձայնում, բայց ես հեղափոխական ու քաղաքական գործիչ չեմ: Երբ իրական կլինի Հայաստանից իմ գնալը, ապա այդ ժամանակ կթողնեմ բոլոր աշխատանքներս:

-Փաստաթղթի վրա պարզ գրված է, որ անվճար հիմունքներով եք աշխատելու: Այդ դեպքում ինչպե՞ս եք ընտանիք պահելու: Ո՞րն է աշխատանքի անցնելու իմաստը:

-Ես ասում եմ, որ շարունակում եմ համագործակցությունս նախարարության հետ: Աշխատանքն ամբողջությամբ անվճար է լինելու, բայց հնարավոր է, որ նախագծերից վճարվեմ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս