«Ես «Կոշում» ինձ ապահով եմ զգում». Դատապարտյալը խնդրում է իրեն տեղափոխել «Կոշ»

Դատապարտյալ Արթուր Մելիքյանը խնդրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից իրեն տեղափոխել «Կոշ» ՔԿՀ: 168.am-ի խմբագրություն զանգահարած դատապարտյալն ասաց, որ 2016թ. ապրիլ ամսվա վերջին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից քննիչի միջնորդությամբ իրեն տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Նրա խոսքով՝ ինքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցային պայմաններում չի կարողանում պատիժը կրել. ունի առողջական խնդիրներ:

«Ես «Կոշում» ինձ ապահով եմ զգում: «Կոշում» շատ լավ է, ես իմ պատիժը կարողանում եմ միայն այնտեղ կրել: Մեկ ամիս գտնվել եմ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, և ուղիղ մեկ ամիս քրեակատարողական վարչությունն իմ ձայնը չի լսել»,- ասաց դատապարտյալը՝ նշելով, որ իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ են տեղափոխել նոր քրեական գործի շրջանակներում իր հետ քննչական գործողություններ կատարելու նպատակով, սակայն ինքն առնչություն չունի այդ գործի հետ:

Տեսանյութեր

Լրահոս