Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 աստիճան ցուրտ:
«Եվրամիությունը կշարունակի ձեզ հետ լինել նաև գալիք տարիների ընթացքում»,- դիմելով գյուղացիներին՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Պարզվել է, որ գիշերը արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 15 տանը հարակից անասնագոմ, հոշոտել է 1 ոչխար, վնասել երեքին և իր հետ տարել 1 խոյ:
Արթուր Վարդանյանն իրեն համարում է քաղաքական կալանավոր, համարում է, որ հետապնդվում է իր հայացքների համար։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, նա խոսել է տնտեսության վատ վիճակի, իշխանափոխության անհրաժեշտության մասին։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ-ում «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.25-ին, «Արմավիր» երկաթգծի կայարանի հերթապահից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գնացքի տակ մարդ է ընկել:
Մաքսանենգները թաքցրել են, ընդհանուր առմամբ, շուրջ 4000 հաբ, 250 փաթեթ և 100 կգ դեղորայք: Անօրինական ապրանքը ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են Բագրատաշենի ու Բավրայի մաքսակետերում։
Թուրքիայի Հաթայ նահանգում մոտ 100 զինվոր սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Շուշան Սարդարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ Արսեն Մկրտչյանը՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ակազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10․000քմ ականապատ տարածք։ Կատարված աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերացիոն բաժնի աշխատակիցները։
Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիշյալ հանցանքները կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Կ-ն։
Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։
Սեպտեմբերի 24-ին, ժամը 02.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում այրվում է տնակ:
Տուժածներին եւ զոհվածների հարազատներին ուղեկցելու են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորապես, Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջանի ղեկավար Կրիստիան Էստրոզին, ինչպես նաեւ տեղի կրոնական հանրակցությունների ներկայացուցիչները:
Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց: Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:
Խորհրդի անդամները վարչապետի հետ հանդիպմանը կքննարկեն տնտեսության ոլորտին վերաբերող ռազմավարական և կառուցվածքային խնդիրներ, կներկայացնեն կոնկրետ ծրագրեր ու առաջարկներ, որոնք վերաբերում են փոքր և միջին ձեռնարկատիրությանը, արդյունաբերական ոլորտին, կրթությանն ու գիտությանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին, բանկային համակարգին, հարկային օրենսգրքին, գյուղատնտեսական, բնապահպանական և այլ ոլորտների խնդիրներին:
Սպարտակ Մելիքյանը վաճառել է նաեւ երկու տարբեր ընկերություներում ունեցած իր բանետոմսերը, որոնք առանձին-առանձին կազմել են 4.046 միլիոն դրամ եւ 904 հազար դրամ, ինչպես նաեւ վաճառել է երեք տարբեր ընկերությունում ունեցած բաժնեմասերը 30 միլիոն դրամով, 117 միլիոն դրամով եւ 3 միլիոն դրամով: Պատգամավորը նույն տարում վերադարձրել է նաեւ 9.5 միլիոն դրամ փոխառություն:
Ամերիկացի բժիշկ Ջուլի Թոմփսոնը պատմել է iPhone-ի գործառույթի մասին, որը կարող է փրկել ձեր կյանքը։
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը Malls.ru պորտալի «Ռուսաստանի 100 խոշորագույն առևտրային կենտրոնների սեփականատերերի» վարկանշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Աղյուսակը կազմվել է պորտալի անցկացրած ուսումնասիրության արդյունքում: Վարկանշային աղյուսակը կազմվել է GLA-հարթակների (Global Leasing Area) մակերեսի ծավալի հիման վրա, որոնք պատկանում են Ռուսաստանի առևտրային կենտրոններում տեղակայված ընկերություններին: Հետազոտության արդյունքներով՝ հիմնական բրենդները, որոնք պատկանում են «Տաշիր» ընկերությունների […]
Զգուշացեք թրաֆիքինգի վտանգներից:
Տեսնելով արթնացած տանտերերին՝ դռան տեղը շփոթած գողը դուրս էր ցատկել 2-րդ հարկի պատուհանից:
Շիրակի մարզի Արևշատ համայնքում կառուցվել է փարախ և հովվի տուն:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:
Բջջայինի գողը՝ տեսանկարահանող սարքի «թիրախում»:
«Պատի աջ եւ ձախ մասերում բացված շերտերից հայտնաբերված հնագիտական նյութերը փաստում են, որ հնավայրն ակտիվորեն գործել է հազարամյակներ շարունակ: Մենք հողի շերտից ամբողջովին մաքրել ու բացել ենք մուտքին կից պարիսպը 20 մետր երկարությամբ եւ 12 մետր լայնությամբ: Դրսի պատի ճակատային հատվածում նկատվել է հնագիտական շերտ, որը, դատելով գտնված նյութերից, թվագրվում է ուշ բրոնզի եւ վաղ երկաթի դարերով: Նույն արտաքին պատի ստորին հատվածում նկատվել է ուրիշ պարսպի հիմնաքարերի շարվածք, որտեղից դուրս ենք բերել վանակատե, ոսկրե գործիքներ, սեւով փայլեցված խեցեղեն»:
Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց երկու ամսով երկարաձգել հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի կալանքը:
Վայոց Ձորի Խաչիկ գյուղի գյուղապետ Վարդան Ներսիսյանը կարծում է, որ սեպտեմբերի 25-ին գյուղում կայանալիք «Գաթա» խորագրով «Գյուղական ավանդույթներ» փառատոնն ինչոր կերպ կնպաստի գյուղի զարգացմանը, ինչպես նաեւ ավելի շատ հյուրեր ներգրավելուն: