Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանեշվիլիին և ռազմական կցորդ, գնդապետ Պաատա Դեվդարիանիին` Հայաստանի Հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողին Ստեփանակերտի հոսպիտալից այս պահին տեղափոխում են Երեւան։
Երեխայիս կարգավիճակը մանկական ուղեղային լուծանք ստորին ցետրապարտեզով գլոբալ զարգացման հապաղումով, տարամիտվող շլություն: Ես Նարինե Մրտիրոսյանս բնակվում եմ Շիրկաի մարզի Հայկասար գյուղում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ռուզաննա Վարդանյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից:
Ծաղկի՛ր Երևան, տարածի՛ր բարեբեր շունչդ աշխարհով մեկ սփռված հայության համար՝ որպես ազգահավաքականության մեծ սպեղանի:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում վրաերթի է ենթարկել 79-ամյա հեծանվորդի և դեպքի վայրից դիմել փախուստի:
«Այսօր ես այստեղ պայքարում եմ հորս ազատության համար և հպարտությամբ եմ քայլում այս քաղաքում, քանի որ ավելի քան վստահ եմ, որ հայրս ոչ մի հանցանք չի գործել: Արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ հայրս իր նվիրվածությամբ, իր արժեքավոր գործերով ապացուցել է, որ Հայաստան և Արցախ աշխարհները մեկ ամբողջություն են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը:
Թանկարժեք քարը հայտնաբերվել է Փարիզի No Adress հյուրանոցի մերձակայքում, հյուրանոց, որտեղ աշխարհահռչակ ֆոտոմոդելը հարձակման Էր ենթարկվել: Քննիչների կարծիքով՝ մեծ Է այն բանի հավանականությունը, որ դրա վրա մնացել են հարձակվողներից առնվազն մեկի ԴՆԹ-ի հետքերը: Դա կարող Է կարեւոր ապացույց դառնալ հետաքննության համար:
Գյումրու ավագանու կազմը հստակեցվեց հոկտեմբերի 9-ին թիվ 34 ԸԸՀ-ի նիստի ժամանակ: Ընտրությունները կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կրկնակի քվերակությամբ հաստատեց՝ Գյումրու ավագանու 17 մանդատ տրվում է «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերծնունդ» և ԳԱԼԱ կուսակցություններին:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 3-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի 51 շենքի բնակարաններից մեկից, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ, շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1968 թ. ծնված Գայանե Ա.-ին, 1995 թ. ծնված Իննա Ա.-ին և 2000 թ. ծնված Յուլիա Ա.-ին:
Օրերս մի քանի լրատվամիջոցներ տիրաժավորել էին, ակնհայտորեն ալկոհոլային ազդեցության տակ գտնվող, մի մարդու խոսքեր, որը մեղադրում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցներին իր նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ իրավապահ մարմինների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ՌԴ տարածքում հայտնաբերվել և հոկտեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Լիլիթ Պ.-ն:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Նրանք երկար ժամանակ բանտարկված են մնացել իրենց բնակարանում, այնուհետև, հրաժարվելով քրիստոնեությունից՝ ընդունել են Յագուբ և Ֆաթմա անունները:
Asekose.am-ի «Բացարձակ Արժեք» հաղորդման հյուրը հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանն է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` պայթյունի եղանակով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գ.Մկրտչյանի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի առթիվ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 10–ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի 13 տանը պայթյուն է հնչել:
Հոկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հոկտեմբերի 8ին այցելել է Կոմիտասի թանգարան ինստիտուտ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցներին Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ի` ժամը 08.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Լեռնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.26-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում գտնվող ավտոտնակների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կանադայի կառավարության վիճակագրական ծառայության վերջին տվյալները վկայում են, որ երկրին անհրաժեշտ է առավել ակտիվ էմիգրացիոն քաղաքականություն, որպեսզի ավելի շատ էմիգրանտներ ներգրավեն գյուղական տարածքներ։ Ընդ որում, Կանադայի փոքր քաղաքներն արդեն միջոցներ են մտածում՝ օտարերկրացի աշխատողներին գրավելու համար։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի ջրամատակարարումը:
2016-ի սեպտեմբերի 1-30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Բացի այդ, ամսվա ընթացքում 2 զոհ է գրանցվել նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայում: