Բաժիններ՝

Նախարար Մարտիրոսյանը Փոստի համաշխարհային օրվա առթիվ շնորհավորել է «Հայփոստ»­-ի աշխատակիցներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայփոստ» ՓԲԸ-­ի աշխատակիցներին Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ: Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում փոստային ծառայությունները շարունակում են պահպանել իրենց ուրույն դերն ու նշանակությունը` մարդկանց հնարավորություն տալով ժամանակին ստանալու սպասված և կարևոր փոստային առաքանիներ:

«Հայփոստ» ՓԲԸ-­ն, լինելով Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը և տրամադրելով փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ, էական առաջընթաց է ապահովում մեր երկրի տնտեսության զարգացման մեջ:

Վստահ եմ, որ ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ «Հայփոստի» մատուցած ծառայությունների որակն է՛լ ավելի կբարձրանա, կընդլայնվի դրանց շրջանակը:

Ցանկանում եմ նոր հաջողություններ Ձեր օգտակար աշխատանքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31