Բաժիններ՝

Արտակարգ դեպք Լոռու մարզում. գիշերը պայթեցրել են Վանաձորի գաղութի պետի ավտոմեքենան. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի 13 տանը պայթյուն է հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Մհեր Հարությունյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ, 56-ամյա Գևարգ Մկրտչյանի տան բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի 096 ՏՏ 03 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս