Արմավիրի մարզում 79-ամյա հեծանվորդը վրաերթի է ենթարկվել
                                    Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում վրաերթի է ենթարկել 79-ամյա հեծանվորդի և դեպքի վայրից դիմել փախուստի:
Տարեց տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը:
Բացատրական աշխատանքների շնորհիվ նա ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    