Հոկտեմբերի 7-ին Փ. ֆահրադյանը ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11.00-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնում իր լրագրողական մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ նույն կենտրոնի տնօրեն Զ. Մ.-ն, կենտրոնում բժշկուհի աշխատող նրա քույրը, ինչպես նաև Քարագլուխ համայնքի ղեկավար Ա. Ս.-ն խոչընդոտել են իր լրագրողական մասնագիտական գործունեությանը՝ փորձել են խլել տեսախցիկը, ինչպես նաև կրիչի պարունակությունը ջնջելու նպատակով շուրջ 9 րոպե իրեն փակել են բժշկական հաստատության սենյակներից մեկում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 6-ից հոկտեմբերի 9-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 18-ը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Պողոս Փ.-ն։
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղում հիմա հանգիստ է, կրակոցներ չկան:
Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված պարսպից ներս ընկած հատվածում` «Մոնումենտի անտառում», կառուցվող դղյակ-ամրոցը պահպանվում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Խնդրում եմ պատասխանել` ինչպիսի՞ ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունն այդ տարածքում և ի՞նչ հիմունքներով: Որքա՞ն գումար է կազմում ոստիկանության կողմից իրականցվող այդ ծառայությունը:
Հոկտեմբերի 8-ին ժամը 09:54-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:00-ի սահմաններում Հադրութ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 10-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:
Արմավիրի մարզի գյուղերից մեկում բռնաբարության դեպք է արձանագրվել. գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհին իրավապահներին հայտնել է, որ իրեն բռնաբարել են:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 19:54-ին, ահազանգ է ստացվել, որ «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Նորագավիթում 48-ամյա տղամարդուն մահացու հրազենային վնասվածք հասցնողը հայտնաբերվել և կալանավորվել է :
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:48-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի թիվ 156-158 տան բնակարանի վերելակը խափանվել է, բնակիչները մնացել են 3-րդ հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 00:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9, Ղարիբջանյան, Օդեսայի, Կոտովսկու, Մուսայելյան, Հրազդանի, Նիզամու փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 2-րդ փողոցի և նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-22, Մանանդյան փող. 1-ից-17, Մանթաշյան փող. 12-ից-90, Եղբայրության փող. 1-ից-15 համարների ջրամատակարարումը.
Ամերիկացի եւ շվեդ գիտնականները ցույց են տվել, որ բաժանված ծնողների երեխաները ամենայն հավանականությամբ երկարատեւ ամուսնության մեջ չեն գտնվի:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ամեն երեխա պիտի իմանա, թե ինչքան սպասված է ու կարևոր ծնողի համար: Ծնողը պետք է կարողանա հավասար բաշխել իր սերը, դա գալիս է ներքին հանգստությունից, ծնողի ներքին խաղաղ վիճակից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 8-ին, ժամը 19:34-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իշխանությունները պետք է օգտագործեն կրթված մարդկանց կարողությունները` ստեղծելով աշխատատեղեր և նրանց ներգրավելով այդ աշխատանքներում: Միայն այս դեպքում կրթության ոլորտում արված ներդրումները կարդարացվեն:
Փոխվել են ժամանակները: Փոխվել են կյանքի պահանջները: Փոխվել են մարդկային արժեհամակարգերն ու փոխհարաբերությունների դրսևորումները: Փոխվել են առաջ տանող դրդապատճառներն ու մարդկային մտածողությունը:
Հոկտեմբերի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 10:55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու փողոցի թիվ 26/44 տան բակում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Ըստ նախնական տվյալների՝ կա 1 զոհ և 2 տուժած:
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին:
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի մայիսի 4-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի պետբյուջեից արդարադատության նախարարությանը տրամադրվեց 3900 եվրոյին համարժեք դրամ:
Հոկտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Վերջին շրջանում կաթնամթերքի և մսամթերքի թանկացում է արձանագրվել:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մեխակ Հարությունյանի նկատմամբ նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների կողմից իրականացված սպանության փորձի մասին ահազանգը ստացվել էր 2017թ. մարտի 25-ին։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ սպանության մեջ մեղադրվող Մ. Հարությունյանի նկատմամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված սպանության փորձը եղել է պատվիրված։