
Բնակարանի վերելակը խափանվել է. բնակիչները մնացել են 3-րդ հարկում

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:48-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի թիվ 156-158 տան բնակարանի վերելակը խափանվել է, բնակիչները մնացել են 3-րդ հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1995 թ. ծնված Ա. Մ.-ին և 1997 թ. ծնված Մ. Ե.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: