
Ադրբեջանական զինուժը Բերքաբերում հուղարկավորության ժամանակ կրակ է բացել. aravot.am

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղում հիմա հանգիստ է, կրակոցներ չկան: Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը հայտնել է, որ մի շաբաթ առաջ Բերքաբերում հուղարկավորություն էր, ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի վրա, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: Այս մասին գրում է aravot.am-ը։
Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի բնակիչ Հովիկ Ալավերդյանը, որն ազատ ժամանակ ձկնորսությամբ է զբաղվում, ասել է, որ այս տարվա ընթացքում 3 անգամ ադրբեջանցիները կրակ են բացել Ջողազի լճում նավակներով ձուկ որսացող բերքաբերցիների վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝