
Անչափահասի բռնաբարության դեպք Արմավիրի գյուղերից մեկում. կասկածյալը ևս անչափահաս է

Արմավիրի մարզի գյուղերից մեկում բռնաբարության դեպք է արձանագրվել. գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհին իրավապահներին հայտնել է, որ իրեն բռնաբարել են:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանությունը փնտրում է 16-ամյա աղջկա համագյուղացի՝ 15-ամյա Գ. Ս.-ին, ով կասկածվում է գյուղի եկեղեցու հետնամասում Հ. Մ.-ի նկատմամբ բռնաբարություն կատարելու մեջ։
Աղջիկն իրավապահներին հայտնել է, որ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Արմավիրի հիվանդանոց, սակայն բժիշկը նրան ոչ միայն օգնություն չի ցուցաբերել, այլ նաև համոզել է, որ կատարվածի մասին ոչ ոքի չբողոքի։
Ըստ տեղեկությունների՝ դեպքը ամիսներ առաջ է տեղի ունեցել, սակայն, չգիտես ինչու, աղջիկը կատարվածի մասին նոր է հայտնել իրավապահներին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։