
Բռնաբարության, կողոպուտի, խարդախության դեպքեր են բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 6-ից հոկտեմբերի 9-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 18-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 16, խարդախության 6, յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 9 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 44-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: