Արարատում 38-ամյա վարորդը LADA 110-ով բախվել է թունաքիմիկատների խանութի կառուցատարրերին և էլեկտրասյուներ տապալել. կան վիրավորներ. Shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 21:40-ի սահմաններում Շահումյան գյուղում Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ 38-ամյա Վահագն Միքայելյանը իր վարած LADA 110 (ВАЗ-2110) մակնիշի 35 AO 636 համարանիշի ավտոմեքենայով բախվել է թունաքիմիկատների խանութի երկաթե կառուցատարրերին և տապալել էլեկտրասյուներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ՝ Վ. Միքայելյանը և մեկ ուղևոր տեղափոխվել են նախ Արտաշատի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս