
Հադրութ-Կարմիր Շուկա ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

Հոկտեմբերի 8-ին ժամը 09:54-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:00-ի սահմաններում Հադրութ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 10-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով Ստեփանակերտ քաղաքի Ն.Ստեփանյան 25 հասցեի բնակիչ Ա. Պ.-ն իր վարած «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 120 մ խորության վրա ընկել ձորը: ՃՏՊ հետևանքով Ա.Պ.-ն տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի վայր մեկնած Հադրութի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկը վթարված ավտոմեքենան հանել է ձորից: