Փետրվարի 23-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլյան ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցած Տիգրանը, ով զոհվել է ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը, կդառնար 25 տարեկան: Տիգրանը վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ, բայց… հերոսի կյանքը փրկել չի հաջողվել: Ի դեպ, Տիգրանը վիրավորվել է, ամբողջ մարմնով ընկել է իր զինվորի վրա ու փրկել նրա կյանքը։
ՀՀ ԱՆ «Նուբարաշաեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպանը լրատվամիջոցներին հայտնել է, որ «խուցը, որտեղ պահվում է իր պաշտպանյալը զուրկ է կենցաղային պայմաններից՝ ջուր չկա, իսկ պատուհաններից մեկի ապակին բացակայում է» :
2017 թվականի փետրվարի 16-ին իմ պաշտպանյալ՝ Աշոտ Պետրոսյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հունվարի 24-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն գրություն է ստացվել, որ ՌԴ Մոսկվա քաղաքի Հարավային վարչական տարածքի ՆԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 1-ին մասի /կողոպուտ/ մեղադրանքով հետախուզվում է 1983 թ. ծնված Արմեն Գ.-ն:
Ապրիլյան պատերազմի մասնակից, 23-ամյա ավագ լեյտենանտ Արմեն Գաբրիելյանն արդեն մի քանի օր է՝ պետպատվերի շրջանակներում բուժվում է Զեյթունի սրտաբանական հիվանդանոցում։ Նրան զինվորական հոսպիտալից են ուղեգրել այստեղ։ Եվ դեռ երկար պետք է բուժվի, քանզի խնդիրը բավականին բարդ է՝ հոդերի բորբոքում, որն առաջացել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ «Եղնիկներում» ու Թալիշում դրսում կամ վրանների մեջ, խոնավ ու ցուրտ պայմաններում քնելու հետեւանքով։
Փետրվարի 21-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ անձնագրային բաժանմունքից ժամը 20.30-ին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Նարեկ Ս.։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Այստեղ ոչ մի երկրորդ կարծիք պարզապես չի կարող լինել։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին՝ երբ, ինչ գումարով, վճարման որքան ժամանակով և այլն, ինչպես դուք հասկանում եք, այդ ամենը «գաղտնի» կնիքի տակ է։
Արշակունյաց պողոտայում օրը մի քանի անգամ կարելի է ականատես լինել շտապօգնության մեքենաների, որոնք վարորդներից ուղղակի ճանապարհ են «մուրում»։
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր պարոն Փաշինյանի հայտարարությունը, համաձայն որի 2017թ. հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացվել է 7077 հաշվառում (խոսքը վերաբերում է 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի անձանց):
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վահագնի թաղամասում, որտեղ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տուն է վարձել, առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսում է 3000 դոլարից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցել է Վահագնի բնակելի թաղամասի վարչական աշխատակիցը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում:
«Ընդամենը երկու անգամ իրեն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ‐ի բժիշկը, քրեակատարողական ծառայությունից ժամանած մաշկաբանը: Ես ասեմ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ‐ում մաշկաբան չկա, նման հաստիք չի նախատեսվում»,‐ իր պաշտպանյալի հիվանդության ու «բուժման» մասին մանրամասնեց Շուշանյանը:
Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 եւ 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը:
Որոշվել է կառավարությանը զգուշացնել, որ մինչև ընտրությունների ավարտը ոչ մի օպտիմալացում և կրճատումներ չարվեն նախարարություններում ու պետական մյուս գերատեսչություններում: Իսկ որտեղ այն սկսվել է` ժամանակավորապես «սառեցնել» գործընթացը:
Ինչպե՞ս է 4-ամյա երեխան մանկապարտեզից դուրս եկել ու հայտնվել Դեբեդ գետում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ կայանալիք Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովը նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ նամակով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Կովերը բռնեցին գոմդարձի ճամփան, իսկ նրանց հանդեպ ոտնձգություն կատարածը՝ ոստիկանության:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի ազատ մասնաշենքը կտրամադրվի Նուբարաշեն վարչական շրջանին՝ նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով: Այս հարցն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջիկա հինգշաբթի օրը Կառավարության նիստում կներկայացնի գործադիրին։
Ծնող-դեռահաս փոխհարաբերությունները կրում են մշակութային և կենցաղային մի շարք առանձնահատկություններ, որոնք համապատասխանում են իրենց կրոնական և տեղային ձեռքբերումներին։ Բազմաթիվ ընտանիքներում դեռահասի հանդեպ վերաբերմունքը, պահանջները դեպի նա, խիստ տարբերվում են միմյանցից։ Այն համապատասխանում է ծնողների արժեքային համակարգին, նրանց` կյանքի հանդեպ ունեցած պատկերացումներին։
Հնում վառ կարմիր գույնը ստացել են հայկական որդան կարմիրի օգնությամբ, գրում է բրիտանական հայտնի The Week պարբերականը հոդվածում, որը նվիրված է տարբեր աստղային միջոցառումների կարմիր գորգերի ավանդույթին։
Ճանապարհային ոստիկանության հերթական բացահայտումները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեղերի մասին նոր օրենքով խստացվել է ՀՀ չգրանցված դեղերի ներմուծումը: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը նշեց, որ տուգանքները մի քանի անգամ ավելացել են:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 21-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած՝ Թալիշի ազգային շարժման ակտիվիստ, «Թալիշի Սադո» ընդդիմադիր թերթի թղթակից, «Թալիշի մշակույթի հանրապետական կենտրոնի» կառավարման խորհրդի անդամ Շահին Միրզոևի և նրա ընտանիքի գտնվելու վայր, այնուհետև՝ ընդունել նրան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:
Կալանավորի պահպանությունն իրականացնող երկու պաշտոնատար անձանց` Արթուր Ե.-ի և Ռոման Մ.-ի պաշտոնեական անփութության փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը 17.02.2017թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: