Ավետարանում մի հատված կա, որտեղ աշակերտները հարցում են Հիսուսին ի ծնե կույրի մասին , թե՝ Տե՛ր, ի՞ր, թե՞ ծնողների մեղքի պատճառով է, որ այս մարդը կույր է: Հիսուս պատասխանում է՝ Աստծո փառքի համար:
«Տարբերակներից մեկը շարժիչն աշխատեցնելն ու բենզինի միջոցով էներգիա ստանալն էր, որը թանկ է և աղմուկ է առաջացնում: Որոշեցինք արևային էներգիայով աշխատեցնել: Դրա համար թեք տանիք ստացանք, որպեսզի տեղավորենք արևային պանելները»,- ասաց մեր զրուցակիցը:
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) նահատակված զինծառայող Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն է:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հունիսի 10-ին, ժամը 18:38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մշակույթի տան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մի անգամ ներկա էի մկրտության արարողության, որի ժամանակ կնքահայրը չկարողացավ երեք անգամ վարժ, առանց բառերը խառնելու պատասխանել քահանայի հարցին, թե ինչ է ուզում երախան (մկրտվել պատրաստվողը):
Խցանումներ. իրավիճակներ, վիճակագրություն, խորհուրդներ։
Դատարան է ուղարկվել 12 տարեկանը չլրացած անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքով հարուցված քրեական գործը։
Իմ անցյալն ինձ դարձրել է այնպիսին, ինչպիսին այժմ կամ: Կարող եմ անել, ինչ անցյալում սովորել եմ
«Նրանք պրագմատիկ են, ռեալ կյանքից կառչած են, ավանդապահ են, խիստ ռացիոնալ մտածողություն ունեն: Մեր երիտասարդների համար արժեքներն ուրիշ են. կարիերա, փող, սեր, քեֆեր: Մի խոսքով՝ շատ հասուն դեռահասներ են: Տարբեր թվերին կատարած մեր հետազոտություններով կարող ենք ասել, որ Հայաստանում նույնիսկ դեռահասության ճգնաժամ չի դրսևորվել»:
Ամբաստանյալներ Հ. Մուրադյանի և Մ. Ոսկանյանի պաշտպանների հարցերին ի պատասխան էլ նշեց, որ սպաների և ենթասպայի խոզերին կերակրել է սեփական ցանկությամբ, քանի որ սեր ունի գյուղատնտեսության հանդեպ: Մեղադրողը միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքները՝ մատնանշելով առկա հակասությունները:
Ջազային երաժիշտ, թմբկահար, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հունիսի 10-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Այսօր՝ հունիսի 10-ին, 2016թ. ապրիլին Արցախում զոհված Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է։ 1989թ. Սասունը, ով հետախույզ-գնդացրորդ էր, կդառնար 28 տարեկան։
Հունիսի 10-ին, ժամը 15:04-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:38-ից մինչև 14:42-ը կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկաշատ համայնքում:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանը մի քանի օր առաջ գդալ է կուլ տվել: Դատապարտյալն այս պահին բժշկական վերահսկողության տակ է, նրա վիճակը վերահսկելի է:
Հունիսի 11-ին, 15-ին` կեսօրից հետո շրջանների զգալի մասում, հունիսի 12-14-ը՝ երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Սա ցույց է տալիս, որ նրանք կարող են ավելացնել իրենց արտադրական հզորությունները, բայց շուկան արդեն իսկ հագեցած է, և նույնիսկ խոշոր ընկերությունները չեն կարողանում իրենց արտադրական հզորություններն ամբողջությամբ օգտագործել»,- պարզաբանեց նա։
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս:
Ոստիկանությունը զգուշացնում և կանխարգելիչ ուղիներ է առաջարկում։
Ժամը 09։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Lada Priora մակնիշի 97 ՕP 999 համարանիշի, Daewoo մակնիշի 34 MR 370 համարանիշի և Nissan մակնիշի 34 RՏ 533 համարանիշի ավտոմեքենաները։
ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տրված հանձնարարականի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում մեկշաբաթյա ժամկետում պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն տաքսի ծառայություններ մատուցողների կողմից լիցենզավորման մասին օրենսդրության խախտումները դադարեցնելու նպատակով:
Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 9-ին Կուրղինյան փողոցի թիվ 122/3 տան հարևանությամբ գտնվող ամայի դաշտում հայտնաբերել է Պերճ Կարապետյանի դիակը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Զվարթնոց թաղամասի թիվ 3 շենքի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սուրեն Ս.-ին։
Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենամ: Նախորդ ամսվա վերջերին՝ մայիսի 26-ին, մաքսային ծառայության Շիրակի տարածքային մաքսատանն աղմկահարույց ձերբակալություն տեղի ունեցավ: Ձերբակալվեց «Բավրա» մաքսակետի պետ Երեմ Սարգսյանը, որը մեղադրվեց կաշառակերության մեջ:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպԳյումրիումերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի Շիրակացի փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Սերգեյ Ե.-ն՚։
Երեկ երեկոյան Կիևյան փողոցում իրարանցում էր. ոստիկանության հատուկ ջոկատայինները «օպերացիա» են իրականացրել. մեր տեղեկություններով՝ կանգնեցրել են մի քանի մեքենա, որոնք ուղեկցում էին ռուսական համարանիշներով ջիփի։
Առաջիկայում երգչուհի Նառայի դստեր հարսանիքն է։ Հունիսի 8-ին էլ գործարար, «Լյուքս» խանութների ցանցի, Coffee shop սրճարանի սեփականատիրոջ ՝ Լյուքսի Արմենի դստեր հարսանիքն էր, որը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ նեղ շրջապատով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։