ԵՊՀ դասախոսուհին չի հայտնաբերվել. առևանգողներին սպառնում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նոր ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի պետական համալսարանի մոտից առևանգված դասախոսուհին ու նրան առևանգողները դեռևս չեն հայտնաբերվել:

Դասախոսն աշխատում էր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնում: Այս ընթացքում նա համալսարան, փաստորեն, չի ներկայանում: Բուհի լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ առևանգված դասախոսի դասաժամերը դեկանի զեկուցագրի հիման վրա պարապում են փոխարինողները: Այստեղից ասացին, որ նրա աշխատատեղն առայժմ պահպանվում է, մինչև որ ընթացող քննության արդյունքում հստակություն լինի:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից էլ տեղեկացանք, որ ձեռք բերված տվյալների համաձայն՝ դասախոսին առևանգողները եղել են երեք հոգով՝ աղջկա հետ ամուսնանալու նպատակ ունեցող տղան և իր երկու ընկերները: Այդ երեք անձի ինքնությունն էլ պարզված է, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Եթե աղջիկը, լինելով չափահաս, հայտնաբերվելուց հետո իրավապահներին հայտնի, որ ինքը գնացել է իր կամքով, ապա հարուցված քրեական գործը կկարճվի: Իսկ եթե չէ, նրան առևանգողներին սպասվում է ծանր պատիժ՝ 4-8 տարի ազատազրկում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս