Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։
«Անկեղծ ասած, դեռևս երեկ ես հենց դա էլ կանխատեսում էի, ինչ տեսանք արդեն այսօր առավոտյան, որովհետև վերջնագրերը ենթադրում են կա՛մ ընդունում, կա՛մ շատ կոշտ պատասխան»:
Սկսած ապրիլի 13-ից՝ մայրաքաղաքում ծավալված զանգվածային միջոցառումներին ներկա գտնվող անձանց կողմից կատարվել են բազմաթիվ առերևույթ հանցագործություններ: Մասնավորապես բռնություններ են կիրառվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, խուլիգանություններ, վնասվել կամ ոչնչացվել է պետական, համայնքային կամ քաղաքացիներին պատկանող գույքը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է, որպեսզի գործադրվեն բոլոր ջանքերն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:
«Ձեր հավաքն անօրինական է, հավաքին մասնակցող անձինք կենթարկվեն պատասխանատվության»,- Հանրապետության հրապարակում տեղեկացրեց ոստիկանությունը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին։
ՀՀ ոստիկանության կողմից ապրիլի 22-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, բերման է ենթարկվել 49 անձ:
ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ գտնվում են Ոստիկանության բաժիններում, այդ թվում՝ Շենգավիթի։
Այս պահին Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է: Այնտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած: Հրապարակում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հորդորում է մարդկանց դադարեցնել հավաքը, քանի որ, նրա խոսքով՝ այն անօրինական է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Երևանը՝ ապրիլի 22-ին:
Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է։ Ցուցարարների մի խումբ հավաքվել է այնտեղ, իսկ ոստիկանությունը զգուշացնում է, որ հավաքն անօրինական է։
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում երթ իրականացնողներիի հետ քայլում են Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները։
Արցախի պողոտայից 5 մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նրանցից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա:
Աբովյան քաղաքից մոտ 150 ցուցարար երթով շարժվեց դեպի Երևան: hetq.am-ի փոխանցմամբ՝ նրանք միացման կոչեր են անում քաղաքացիներին և ոստիկաններին:
Արցախի փողոց-Էրեբունի խաչմերուկն այս պահին փակել են ոստիկանները, նրանք թույլ չեն տալիս այդ շրջանի բնակիչներին ազատ տեղաշարժվել։ Մի կին ոստիկաններին ասաց, որ երեխան զանգում է, լաց է լինում, մորն է ուզում, թույլ տան անցնել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ասացին՝ շրջանցեք հատվածը։ Երկար խոսակցությունից հետո ոստիկանները կնոջն ուղեկցեցին տուն։
Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների:
Իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում՝ հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քննվող քրեական գործով ևս երկու անձինք են ձերբակալվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:
Էրեբունի վարչական շրջանի ճանապարհին՝ Արցախի պողոտայում ոստիկանները վահաններով պատ էին կազմել։ Երթով պատին մոտեցած ցուցարարներին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանգստություն պահպանել, սակայն բախում սկսվեց ոստիկանների միջև։
Ապրիլի 21-ին Վաշինգտոնում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
Ապրիլի 21-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ազատ է արձակվել ստորագրությամբ։
Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է գաղտնալսման ձայնագրություն, ավելի վաղ ձերբակալված ու Երևանում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող անձանց մասնակցությամբ:
Առանձին լրատվամիջոցներ, խեղաթյուրելով իրականությունը, այսօր տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր Հրազդան քաղաքում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանական մեքենան միտումնավոր մխրճվել է հավաքի մասնակիցների մեջ՝ վրաերթի ենթարկելով երկու անչափահասի:
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել, Aysor.am-ին ասաց ոստիկանության լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը
«Այսօրվանից սկսած հրաժարվում ենք վճարել կոմունալները։ Այս հրապարակից կամ մեզնից ով վճարեց՝ վճարելու է նաև այս բոլորի փոխարեն։ Շարունակեք չվճարել, և նրանց շունչը մի քանի օրից կփչի»,-Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին նման կոչ արեց Դավիթ Սանասարյանը։