ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը խորհուրդ է տալիս ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից:
«Քիչ առաջ եմ դուրս եկել ոստիկանության Շենգավիթի բաժանմունքից, որտեղ ձերբակալեցին Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղադասարյանը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, որտեղ տեսակցել են ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:
ՀՀ ոստիկանության կողմից ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բերման է ենթարկվել 232 անձ:
Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է շրջանառվող լուրերը զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ապրիլի 22-ի դրությամբ տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Սասուն Մեխակի Միքայելյանը և Արարատ Սամվելի Միրզոյանը ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներ կատարելու համար:
Էրեբունի վարչական շրջանում քիչ առաջ բժշկական դիմակներով անհայտ անձինք մահակներով դաժան ծեծի են ենթարկել ոչ միայն՝ ցուցարարներին, այլև՝ իրենց գործողությունները նկարահանող լրագրողներին՝ հրահանգելով չնկարահանել իրենց։ Factor.am-ից տեղեկացնում են, որ ցուցարարներին ծեծող հրոսակների խումբը քարերով ու բռունցքներով հարձակվել է իրենց օպերատոր Հովհաննես Սարգսյանի վրա՝ հարվածելով օպերատորի գլխին։
Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քնչական գործողություն: Այս կապակցությամբ հանդես կգանք հայտարարությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում: Նրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:
Գարեգին Նժդեհի փողոցում արդեն մի քանի ժամ գտնվող ցուցարարներին միացավ ևս մեկ խումբ։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց այս պահին մի քանի հազար ցուցարար կա։ Իրավիճակը Գարեգին Նժդեհի փողոցում նորից լարված է։
Ոստիկանությունն արձանագրում է, որ շարունակվում են ապօրինի հավաքի աջակիցների կողմից հասարակական անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչերը, ինչը վկայում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում օրինականությանը և իրավակարգին սպառնացող հանցագործություններ կատարելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները:
ՀՀ ոստիկանության կողմից ապրիլի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բերման է ենթարկվել 192 անձ:
Վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության խորացումը:
Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը հանդես է եկել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Վանաձորում բերման է ենթարկվել 3 անձ, նրանցից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանն է։
Նոր Նորքի զանգվածում հավաքի մի խումբ մասնակիցներ փորձում են փակել Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկը:
ՀՀ առողջապահության նախարարությունը և Առողջապահության կազմակերպիչների միավորում հասարակական կազմակերպությունը խորը մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
ՀՀ վարչապետին առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է նոր տեսանյութեր հրապարակել ահաբեկչության կանխման դեպքի վերաբերյալ:
Ապրիլի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթի ցրման գործողությունների ընթացքում վնասվածք է ստացել Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի թղթակից Լիանա Եղիազարյանը։
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ կայացրել է հավաքները դադարեցնելու մասին որոշում, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում, որի պարագայում հավաքի մասնակիցները պարտավոր են կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտականությունները, մասնավորապես՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից, հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ Շենգավիթ վարչական շրջանում։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց հավաքված ցուցարարներին ոստիկանները փորձում են հեռացնել տարածքից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան հայտարարություն է տարածել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:
Աւելի քան 10 օրէ ի վեր, Հայաստան կ’ապրի եռեւեփումի արտասովոր վիճակ մը: Օր աւուր կը հետեւինք դէպքերու հոլովոյթին ու կացութիւնը բարեշրջման տանելու ճիգերուն, որոնք ցարդ չեն հասած շօշափելի արդիւնքի:
Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։
«Անկեղծ ասած, դեռևս երեկ ես հենց դա էլ կանխատեսում էի, ինչ տեսանք արդեն այսօր առավոտյան, որովհետև վերջնագրերը ենթադրում են կա՛մ ընդունում, կա՛մ շատ կոշտ պատասխան»:
Սկսած ապրիլի 13-ից՝ մայրաքաղաքում ծավալված զանգվածային միջոցառումներին ներկա գտնվող անձանց կողմից կատարվել են բազմաթիվ առերևույթ հանցագործություններ: Մասնավորապես բռնություններ են կիրառվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, խուլիգանություններ, վնասվել կամ ոչնչացվել է պետական, համայնքային կամ քաղաքացիներին պատկանող գույքը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է, որպեսզի գործադրվեն բոլոր ջանքերն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: